«Մեզ պետք է ձեր աջակցությունը»․ Եվգենի Պրիգոժինը նոր ուղերձով է հանդես եկել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ապստամբության փորձից հետո առաջին անգամ աուդիոհաղորդագրությունն է հրապարակել։ Այն տարածվել է խմբավորման  հետ սերտ կապեր ունեցող Grey Zone տելեգրամ ալիքում, գրում է Meduza-ն։

«Այսօր ավելի քան երբևէ մենք ձեր աջակցության կարիքն ունենք։ Շնորհակալ եմ դրա համար։ Ուզում եմ հասկանաք, որ մեր «արդարության երթը» ուղղված էր դավաճանների դեմ պայքարելուն ու մեր հասարակությունը մոբիլիզացնելուն։ Եվ ես կարծում եմ, որ այդ ամենի մեծ մասին մեզ հաջողվեց հասնել»,-ասել է նա։ Պրիգոժինը նաև վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում բոլորը կտեսնեն «հաջորդ հաղթանակները ճակատում»։ Իր հետագա պլանների ու գտնվելու վայրի մասին Պրիգոժինը ոչինչ չի հայտնել։

Հիշեցնենք, որ «Վագների» զինյալները Եվգենի Պրիգոժինի գլխավորությամբ ապստամբություն էին սկսել՝ հունիսի 24-ին մտնելով Դոնի Ռոստով, այնուհետև շարժվել դեպի Մոսկվա, բայց չէին հասել մայրաքաղաք։ Հունիսի 24-ի երեկոյան Պրիգոժինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո «հետ են դարձնում իրենց շարասյուները» և «հեռանում են դաշտային ճամբարներ՝ պլանի համաձայն»։ Ըստ պայմանավորվածության՝ «Վագներն» ու Պրիգոժինը տեղափոխվում են Բելառուս, իսկ Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվում է։   Որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով արևմտյան հետախուզության տվյալները, պնդում էին, որ Պրիգոժինը մտադրված  է եղել Շոյգուին ու Գերասիմովին գերի վերցնել։

Էմմա Չոբանյան