Հայերի հյուրընկալության նման երևույթ աշխարհում չեմ տեսել. ապաքաղաքական զրույց Նիկոլաս Սխերմերսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Սխերմերսը: Նրա կարծիքով՝ այն, ինչ ընդունված է անվանել «եվրոպական արժեքներ», իրականում կարելի է համարել համամարդկային, ունիվերսալ արժեքներ: Մարդուն, որտեղ էլ նա ապրի, հատուկ է ազատության ձգտումը, իր ճակատագրի տերը լինելու ցանկությունը: Այդ առումով պատահական չէ, որ Մարդու իրավունքների ՄԱԿ-ի հռչակագիրը կոչվում է «համընդհանուր»:

Անդրադառնալով այդ արժեքային համակարգում կրոնի նշանակությանը՝ դեսպանը նշում է, որ ժամանակին կրոնի դերը շատ մեծ էր, և 16-17-րդ դարերում Նիդերլանդների՝ անկախության համար պայքարի մեջ մեծ էր կրոնական բաղադրիչը՝ բողոքականությունը հակադրվում էր կաթոլիցիզմին: Ըստ Սխերմերսի՝ այդ բաժանումն այս կամ այն չափով հատուկ էր նիդերլանդական հասարակությանը մինչև 1960-ական թվականների վերջը: Հետագա տասնամյակներում, սակայն, հասարակությունն աստիճանաբար դարձավ շատ ավելի աշխարհիկ:

Պե՞տք է, արդյոք, այլ երկրի մշակույթը հասկանալու համար որոշակի մշակութային շոկ ապրել: Ըստ հաղորդման հյուրի՝ դա գրեթե անխուսափելի է; Բայց դրանից հետո անհրաժեշտ է խորանալ քեզ համար անծանոթ բարքերի, ավանդույթների մեջ և հասկանալ, թե ինչու են մարդիկ այսպես մտածում, ինչն է նրանց համար թանկ, և հարգանքով վերաբերվել այն փաստին, որ մշակութային դրսևորումները կարող են տարբեր լինել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան