Կրեմլը բռնվեց հանցանքի վրա․ բացահայտվեց՝ ՌԴ-ն է ֆինանսավորել հանցագործ Վագներ խմբավորմանը․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
Բոլորը

Պուտինի նախկին խոհարար Եվգենի Պրիգոժինի և նրա ղեկավարած «Վագներ» խմբավորման անդամների բարձրացրած ապստամբությունը համարե՞լ վերջին ռազմական հեղաշրջման փորձը ՌԴ-ում, թե՞ նոր ցնցումները բացառված չեն։ Ռուսաստանի զարգացումների համատեքստում այսօր արդիական է այս հարցը։

Հատկապես, որ ռուսական ընդդիմադիր կարծիքներ հնչեցնող ԶԼՄ-ները հայտնել են, որ Ուկրաինայում ռուսական բանակի հրամանատարի տեղակալ Սուրովիկինը երեք օր է՝ չի շփվում ընտանիքի հետ, և հնարավոր չէ կապ հաստատել նրա օգնականների ու պահակախմբի հետ: Եվ հայտնվել է վարկած, որի համաձայն, Սուրովիկինը, իբր, նախապես տեղյակ էր Պրիգոժինի մտադրության մասին: «Վագների» ղեկավարը, իբր, մտադիր էր Դոնի Ռոստովում առևանգել Շոյգուին և Գերասիմովին, սակայն Անվտանգության դաշնային ծառայությունն իմացել է այդ մասին, նախարար Շոյգուն ու Գլխավոր շտաբի պետ Գերասիիմովը շտապ հեռացել են, և դա էլ Պրիգոժինին ստիպել է նախատեսվածից շուտ սկսել խռովությունը, ինչը, իբր, դրա ձախողման պատճառն է դարձել: Պաշտոնական աղբյուրները դա հերքում են:

Հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ փաստացի ստացվում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վրիպել է, քանի որ իր ստեղծած «Վագներ»-ն ապստամբեց իր դեմ։

«Եվ գործը հասավ նրան, որ սպառնացին Մոսկվան օկուպացնել։ Մյուս կողմից էլ՝ Պուտինի աշխատակազմը «պադստավկա» արեց նրան՝ բացահայտելով, որ երեխաների են գողանում, ցեղասպանություն են իրականացնում, և այսօր ՌԴ նախագահին հետախուզում են։ Կարելի է ասել, որ Կրեմլը բռնվեց հանցանքի վրա, քանի որ բացահայտվեց՝ ՌԴ-ն է ֆինանսավորել հանցագործ «Վագներ» խմբավորմանը։ ՌԴ-ն ագրեսիվ պատերազմ է վարում, և մենք իր դաշնակիցն ենք։ ՀՀ-ն պիտի նայի հայելուն՝ ո՞վ է իր ընկերը, որոշ էթնիկ հայեր բռնապետի կողքին են, պաշտպանում են ագրեսիան, ստացվում է, որ նրանց պատճառով գենոցիդի հաշիվը փակելու ենք մենք։ Մեր երկիրը կանգնում է ագրեսիվ պատերազմ վարող երկրի կողքին, դեմարշ պիտի անենք։ Այդ բռնապետը գենոցիդ է անում, սխալ է իր դաշնակիցը լինելը»,- ասաց Ազատ Արշակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան