Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում

Լուրեր

06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշին. «Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության տիրույթում: Հրապարակվել են 2023 թվականի մայիսի տնտեսական ցուցանիշները, և պիտի արձանագրեմ, որ այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ 13.7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է արձանագրվել: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա մայիսն արդեն շատ բարձր, էական տնտեսական ակտիվություն ուներ, եթե չեմ սխալվում 10.8 էր: Այսինքն՝ մենք ունենք նույնիսկ տնտեսական ակտիվության որոշակի արագացում, այդ թվում՝ 5 ամսյա: Ուզում եմ նաև ընդգծել, որ մայիսը նախորդ տարվա մայիսի համեմատ արդյունաբերություն աճել է 5.3 տոկոսով, շինարարությունը՝ 18.4 տոկոսով, առևտուրը՝ 28.6 տոկոսով, ծառայությունները՝ 12.3 տոկոսով: Շատ ուրախալի մի փաստ ունենք. մեր մոտ գնաճի որոշակի, այսպես ասած, անկում ունենք, և մայիսին գնաճը կազմել է 1.3 տոկոս:

5 ամսյա ցուցանիշները նույնպես շատ հուսադրող են: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հնգամսյա 12.5 տոկոս: Ուզում եմ հիշեցնել, որ 4 ամիսների տվյալով 12.2 տոկոս էր, այսինքն՝ մեր մոտ տնտեսական ակտիվության որոշակի արագացում է նկատվում, ինչը շատ ուրախալի է: 5 ամսվա տվյալներով արդյունաբերությունն աճել է 3 տոկոսով, շինարարությունը 16.7 տոկոսով, առևտուրը 24 տոկոսով, ծառայությունները 19.9 տոկոսով: Ուրախալի է, որ նաև ունենք արտահանման էական աճ՝ շուրջ 93 տոկոսով: Սա մեզ բավականին ուրախացնում է:

Նաև պիտի արձանագրեմ, որ բանկային համակարգում ունենք շատ կարևոր ցուցանիշներ, որոնք նույնպես ռեկորդային են: Հայաստանի Հանրապետության բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրիլիոն 547 մլրդ 288 մլն դրամ, որը Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է, բայց ապրիլինն էլ էր ռեկորդային ցուցանիշ: Այդ ցուցանիշները ռեկորդային բարելավվում են, և նախորդ ամսվա համեմատ 12 մլրդ 841 մլն դրամի աճ ենք ունեցել: Սրանք այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները, հաճախորդները բանկերի դրամ են պահում, այսինքն՝ իրենց խնայողությունները: 2018 թվականի մայիսի նկատմամբ 2023 թվականի մայիսին, ըստ էության, ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է, ավելի է ավելի քան 2.5 տրիլիոն դրամով, կամ 96.7 տոկոսով: Սրանք շատ կարևոր ցուցանիշներ են»:

Վարչապետն ընդգծել է բոլոր մարտահրավերներին ՀՀ կառավարության նման արձագանքի կարևորությունը. «Տնտեսական զարգացումն այն ամենաէական արձագանք ու գործոնն է, որը մեզ պիտի հնարավորություն տա հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ապահովում են այս տնտեսական ակտիվությունը, տնտեսական ցուցանիշները: Իհարկե, կառավարությունը, կառավարության քաղաքականությունը, կապիտալ ծախսերը շատ էական են դրանում, բայց դա մեր պարտականությունն է, որը մենք իրականացնում ենք: Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանում գործող ձեռներեցներն ամեն օր իրենց տաղանդով, աշխատանքով, ջանասիրությամբ ապահովում են տնտեսական այսպիսի ակտիվություն և պետական բյուջեի պատշաճ եկամուտներ: Ամեն տարի, երբ պետական բյուջեի եկամուտներն էականորեն ավելացնում ենք, դա միշտ համարվում է ռիսկային, բայց պիտի գոհունակությամբ նշեմ, որ առաջին կիսամյակում հարկային եկամուտների կատարման առումով ոչ միայն խնդիրներ չենք ունեցել, այլև էականորեն գերակատարում ենք: Իհարկե, կիսամյակը կամփոփվի, ավելի կոնկրետ տվյալներ կունենանք, բայց այսօրվա ցուցանիշները կարող են միայն գոհունակություն հարուցել»: