Ամեն օր պարեկում ենք, այդ թվում՝ Լաչինի միջանցքի մուտքը, և զեկուցում Բրյուսելին․ ԵՄ դիտորդական առաքելություն
Քաղաքականություն
29.06.2023 | 14:20Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը թվիթերյան գրառմամբ հայտնել է ամեն օր իրականացվող պարեկության մասին։
«Մենք ամեն օր պարեկություն ենք իրականացնում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Հայաստանի տարածքում, ներառյալ Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ Բրյուսելին զեկուցելու ռազմական և անվտանգության ոլորտում նոր զարգացումների մասին»,- ասվում է գրառման մեջ։
Առաքելությունը նշում է, որ իրենց անաչառ հաշվետվությունն ուղղակիորեն նպաստում է ԵՄ-ի գլխավորությամբ խաղաղ գործընթացին Հարավային Կովկասում։
Էմմա Չոբանյան