Պետպարտքը 11 մլրդ դոլար է, բայց ցուցանիշները դեռ կրիտիկական մակարդակում չեն․ թեթևացել է բեռը․ Արմինե Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական պարտքը հասել է 11 մլրդ դոլարի սահմանին։ Կառավարությունը շարունակում է մեծ ծավալով պարտք վերցնել, թեև տնտեսական բարձր ցուցանիշներ են արձանագրվում։ Այս թեմաներով զրուցել ենք տնտեսագետ, ACSES վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Արմինե Պետրոսյանի հետ։

–Տիկի՛ն Պետրոսյան, կառավարությունից վերջին շրջանում պարբերաբար հանգստացնում են, որ թեև պարտքն աճել է, բայց դրա բեռը բարձր չէ։ Ո՞րն է այն սահմանը, երբ այդ բեռն արդեն բարձր է լինելու։

-2020 թվականից հետո, քովիդով և պատերազմով պայմանավորված, պետական պարտքը կտրուկ աճել էր, և պետական պարտքի բեռը՝ պարտք/ՀՆԱ հարաբերությունը 60 տոկոսը գերազանցել էր։ Կառավարությունը ծրագիր էր մշակել, որ 2022 թվականին 60 տոկոսից նվազեցնի բեռը, իսկ մինչև 2026 թվականը՝ 50 տոկոսից կրճատի։

Ըստ էության, անցած տարվա ընթացքում, նաև արտաքին գործոնների որոշակի ազդեցության ներքո, հնարավոր է եղել պլանավորածից ավելի արագ տեմպերով բեռը թեթևացնել։ Անցած տարվա ընթացքում պարտքային բեռը հասել էր 47 տոկոսի, ինչը դրական ցուցանիշ է, բնականաբար։

–Ամեն դեպքում պարտքի այդ բեռն ունենք և, թերևս, կարելի էր տեղ պահել՝ պահուստային հնարավորություն, որ եթե հանկարծ ճգնաժամ լինի, կարողանանք ավելի շատ պարտք վերցնել։ Հիմա ունե՞նք այդ հնարավորությունը։

-Պետական պարտքի կառավարումը տեղի է ունենում այնպես, որ դա 1-2 ցուցանիշ չէ, ցուցանիշների համախումբ է, որոնց անընդհատ Ֆինանսների նախարարությունը հետևում է։ Եվ ներկա պահի դրությամբ, կարելի է ասել, որ այդ ցուցանիշները կրիտիկական մակարդակում չեն, և կառավարությանը դեռևս հաջողվում է զսպել։

Արտաքին գործոններն այստեղ մեծ նշանակություն ունեցան, իհարկե, նաև պետական պարտքի ներքին կառավարումը։ Այնուամենայնիվ, արտաքին գործոնների ազդեցության տակ հնարավորություն եղավ անկանխատեսելիորեն թեթևացնել այդ բեռը։

–Արտաքին գործոններ ասելով՝ նկատի ունեք Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստանից հոսքը․․․

-Արտաքին գործոններ ասելով՝ նկատի ունեմ և՛ դրամի արժեվորումը, որ արտաքին գործոնների ազդեցությամբ եղավ, և՛ նաև Հայաստանի ՀՆԱ ակնկալվածից ավելի մեծ տեմպով աճը։ Դրանք նպաստեցին, որ այդ բեռն ավելի թեթևանա։ Մայիսի 31-ի դրությամբ՝ 11 մլրդ դոլար է, և տարեսկզբից փոքր-ինչ աճել է։ Եվ հիմնականում այս աճը եղել է ներքին պարտքի աճի հաշվին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան