Կապանից Երևան եկող նոր ավտոճանապարհ է կառուցվում. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

Սյունիքի մարզում Նորավան-Որոտան-Շամբ ավտոճանապարհի՝ 7,9 կմ հատվածի անցանելիության ապահովման և ոլորանների պարամետրերի բարելավման աշխատանքներ են իրականացվում: Կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, սա ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից մեկն է:

«Սյունիքի մարզկենտրոնից դեպի Երևան եկող նոր ավտոճանապարհ է, ըստ էության, կառուցվում, որն արդեն ավարտական փուլին է հասել, և այս տարի անպայման կավարտենք, չէ՞։ Դուք հիշում եք, որ հայտնի իրադարձություններից հետո դեպի Իրանի Իսլամական Հանրապետության սահման տանող ճանապարհն անցնում էր Տաթևի ոլորաններով, որը դժվարանցանելի ճանապարհ էր, բայց, միևնույն ժամանակ, այդ ճանապարհը լիարժեք, ըստ էության, ծառայեց այս ընթացքում:

Մենք կարողացանք ապահովել այդ ճանապարհի գործունակությունը նաև այն բանի շնորհիվ, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախապես պլանավորված էր եղել: Իհարկե, հանգամանքների բերումով մենք արագացրինք, հընթացս որակի հետ կապված պրոբլեմներ առաջացան, բայց հաղթահարեցինք։

Հետո որոշվեց երկրորդ ճանապարհը կառուցել՝ Տաթև-Լծեն, Լծեն-Շամբ և Նորավան-Որոտան-Շամբ»,- նշեց Փաշինյանը:

ՏԿԵ նախարարը տեղեկացրեց՝ Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունն ավարտված է. «Ամեն ինչ նորմալ է: Սա գործող ճանապարհ է, արդեն բարեկարգում ենք, հիմնանորոգում ենք»:

«Արդեն նորոգում ենք, որպեսզի ամբողջությամբ նոր մայրուղի ունենանք, որը, կարծում եմ, էականորեն, նկատելիորեն կրճատում է Կապանից և Մեղրիից դեպի Երևան եկող ճանապարհը, և արդեն կունենանք այլընտրանքային երկու ճանապարհ, ինչը շատ կարևոր է»,- հավելեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։