Պարեկը ռուս կնոջը բռնի ուժով դուրս է քաշել մեքենայից և ձեռնաշղթա հագցրել․ քաղաքացու ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պարեկների մասնակցությամբ հերթական միջադեպը մայրաքաղաքում․ Պարեկային ծառայության աշխատակիցները երեկ կանգնեցրել են ՌԴ քաղաքացի Նատալյա Սարգսյանի (ամուսնու ազգանունն է) մեքենան՝ ամրագոտի չկապելու պատճառաբանությամբ։ Ավտոմեքենայում տեղադրված տեսագրող սարքը, սակայն, արձանագրել է՝ Սարգսյանն իրականում ամրակապված է եղել։

Փաստաբանը, մատնանշելով տեսագրությունը, արձանագրում է՝ պարեկը որևէ ապացույց չի ներկայացնում, փոխարենը պարբերաբար պահանջում է ներկայացնել վարորդական իրավունքը և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը։

Վերջին անգամ նախազգուշացնելուց մի քանի րոպե անց պարեկը բիրտ ուժով դուրս է քաշում Նատալյա Սարգսյանին մեքենայից, ինչից հետո ձեռքերը տանում դեպի մեջքի հատված ու ձեռնաշղթաներ հագցնում՝ վնասվածք հասցնելով կնոջ դաստակներին։

Ռուսաստանի քաղաքացուն տարել են Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ արդեն փաստաբանների օգնությամբ կինը կարողացել է հաղորդակցվել ոստիկանների հետ։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշում է՝ հնարավոր է՝ ռուսերենին չտիրապետելու հետևանքով է պարեկը վրդովվել։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը շեշտում է՝ վարչական վարույթ հարուցելու լեզուն հայերենն է, ուստի տվյալ իրավիճակում պարեկը կարող էր անցնել մայրենի լեզվին։

Խաչատուրովը նկատում է՝ թեև Պարեկային ծառայությունը մի քանի ուղղություններով բարելավվել է, սակայն երթևեկության անվտանգության ապահովման և վարորդների հետ շփման առումներով ակնհայտորեն կաղում է։

Պարեկային ծառայության հետ կապված ահազանգերն ու դժգոհությունները, հատկապես վերջին շրջանում, աճում են։ Փաստաբանների գնահատմամբ՝ խնդիրներին լուծում չի տրվում, քանի որ պարեկների ոչ իրավաչափ գործողությունները չեն պատժվում։

Նատալյա Սարգսյանի և պարեկի մասնակցությամբ միջադեպի առթիվ Կենտրոնի ոստիկանական բաժնում կազմվել է արձանագրություն՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու վերաբերյալ։ Քննությունից հետո պարզ կդառնա՝ վարչական իրավախախտման փաստի առթիվ պատասխանատվության ենթարկելու համար կուղարկվի՞ պահանջ Վարչական դատարան, թե՞ ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան