Իմ որդու գտնվելու վայրից տեղյակ չեմ եղել, այդ մասին իմացել եմ նոյեմբերի 9-ից հետո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

«Ես, իմանալով, որ որդիս որպես կամավոր, այդ թվում իմ կոչով, զինվորագրվել է, չեմ իմացել ինքը որտեղ է»,-այս մասին, այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չեմ հետաքրքրվել, թե որդիս որտեղ է, դրա համար ունեցել եմ մի պատճառ․․․ Ես մտածել եմ, որ եթե հիմա հետաքրքրվեմ՝ որտեղ է իմ որդին, նշանակում է, որ մյուս զինվորներին իմ որդին չեմ համարում։

Ինձ անգամ չի հետաքրքրել՝ իրեն թիկունքայի՞ն տեղ են պահում, առաջնագծո՞ւմ է, վտանգավոր է, վտանգավոր չէ։ Ես ինքս ինձ որպես ՀՀ վարչապետ ու քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրրքվել, թե որտեղ է իմ որդին, կամ օրը ավարտվեց՝ ինչ է տեղի ունենում»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ այդ հարցով առաջին անգամ հետաքրքրվել է նոյեմբերի 9-ից հետո. «Առաջին անգամ հետաքրքրվել եմ նոյեմբերի 9-ից հետո, արդեն ինքը վերադարձել էր, տանն էր։ Երբ պատերազմից հետո հանդիպում էի տարբեր խմբերի՝ այդ թվում՝ անհետ կորած զինվորների, զոհվածների հարազատների հետ, մամուլում ու այլ շրջանակներում հարց էր ծագել, թե որդիս ձևական է գնացել պատերազմ, հարցեր էին տաիս, թե ինչպես է ստացվել, որ նա վերադարձել է մյուսները՝ ոչ։

Առաջին անգամ այդ օրն եմ հետաքրքրվել, ինքը որտեղ է եղել, այդ ժամանակ եմ իմացել, որ ինքը հետախուզական խմբի մեջ առաջադրանք է ունեցել առաջնագծում, փոքր խմբով, լինելով ջոկի հրամանատար, ընկել է հրետակոծության տակ ու իր ծառայակիցը, որի հետ իրենք կամ խրամատում կամ ուղղակի գետնին պառկած են եղել, մարմիններով իրար հպված, ու մյուս զինվորը զոհվել է։

Որևէ մեկը կարող է բացատրել՝ բեկո՞րն է որոշել, որ վարչապետի որդին չպետք է զոհվի, այլ մյուս զինվորը զոհվի։ Ընդ որում՝ այն գնդից, որտեղ որդիս է եղել, 21 անձ զոհվել է»,- նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։