Բանակին ասել եմ՝ ի՞նչ է պետք կունենաք, ասել են՝ «Սու-30 ՍՄ»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.03.2026 | 11:55
Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակառուները կստանան իրենց թոշակները բարձրացված չափերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 11:46
Ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքը տրամադրել այլ երկրների կողմից ագրեսիվ գործողությունների համար. Արաղչին՝ Բայրամովին
18.03.2026 | 11:38
Նիստը ես չեմ վարի․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 11:30
Իրանում արկը հարվածել է Ռուսաստանի կողմից կառուցվող Բուշերի ատոմակայանին
18.03.2026 | 11:27
Եղիշե Մելիքյանը հանդիպել է տարբեր տարիքային հավաքականների մարզիչների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 11:20
Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով մեկ մարդ է զոհվել
18.03.2026 | 11:10
Կենսաթոշակի բարձրացում, ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:06
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:05
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:05
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:02
Դադարեցվել է Արմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
18.03.2026 | 10:59
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» դուրս գալ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 10:47
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհեր կան․ Իրանը հայտարարել է Լարիջանիի սպանության համար վրեժի մասին
18.03.2026 | 10:40
ՉL․ «Քամբեք»՝ 0։3-ից հետո, «Ռեալը», ՊՍԺ-ն ու «Արսենալը» նույնպես 1/4 եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 10:30
Իրանը պաշտոնապես հաստատել է Ալի Լարիջանիի սպանությունը
Բոլորը

Գնահատականը եղել է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման պարագայում հեշտ չի լինելու, բայց ՊԲ-ն և ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրը. ընդ որում՝ այդ թվում՝ այն ձեռքբերումների արդյունքում, որոնք իրականացվել են: 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԳՇ-ից հնչե՞լ են գնահատականներ ԶՈՒ մարտունակության, հավանական պատերազմի ժամանակ մեր հնարավորությունների և ներուժի մասին։

Վարչապետն ընդգծեց, որ ՀՕՊ միջոցներ են ձեռք բերվել, և հիշեցրեց Սու-երի մասին քննարկված փաստը:

«Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդրր. ասեք՝ ինչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք. դուք պատկերացնո՞ւմ եք՝ գերժամանակից ինքնաթիռ»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այդ ինքնաթիռները ձեռք բերելու նպատակահարմության վերաբերյալ նամակ է ուղարկել իրեն, որն էլ մակագրել է ՊՆ-ին:

«Ասել եմ՝ այսպիսի տեսակետ կա, քննարկեք և ասեք: Ստացել եմ պատասխան, որ քննարկել ենք, և մեր եզրակացությունն այն է, որ դա մեզ պետք է:

Ասել եմ՝ որ ինչ պետք է՝ կունենաք: Է՞լ ինչ է պետք: Պետք են ՀՕՊ միջոցներ: Ի՞նչ է պետք դրա համար. այսքան գումար: Կունենաք: Է՞լ ինչ է պետք: Այսինքն՝ 2020 թ. մինչև պատերազմի վերջը նույն սկզբունքով եմ առաջնորդվել: Կոչում է պետք՝ կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք: Քննադատում են, ասում են՝ պարգևատրեց, էս արեց, էն արեց: Այդ նույն սկզբունքի շրջանակներում ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես «չէ» չեմ ասելու, բանակը «չէ» բառը ինձնից չի լսելու: Ինչ պետք է, կունենաք, և ինչ ինձնից ուզել են, ունեցել են: Իհարկե, օբյեկտիվ սահմանափակումներով»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։