Ռազմական գնումների պլանը չի փոխվել, այլ բան, որ նշվածներից որոշ բաներ հնարավոր չի եղել ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ընդդիմադիրներն ԱԺ-ում իրենց ելույթներում ասում են՝ 2018-ին փոխվել է գնումների ռազմական պլանը, և գնումների ցուցակից դուրս են մնացել ՀՕՊ համակարգերը: Այս մասին 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվեց՝ ինչ-որ մի ՀՕՊ համակարգ դուրս մնացե՞լ է ռազմական գնումների պլանից։

Վարչապետն ի պատասխան նշեց, որ հակառակը՝ ձեռք են բերվել նաև «Оса-АК» հակաօդային պաշտպանության համակարգեր:
«Ռազմական ՍՌՏ պլանով եղել են «Տոր» համակարգեր, որ մենք ձեռք ենք բերել, և բացի դրանից՝ ձեռք ենք բերել «Оса-АК» համակարգեր, որի շուրջ շատ քննարկումներ կան: Ընդ որում՝ ես այդ քննարկումները չեմ փակում, թող քննարկվի»,- ասաց Փաշինյանը և մանրամասնեց, թե ինչքանով է վերջինս մարտունակ:

«2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում, դուք հիշում եք, որ իսրայելական արտադրության «Հերմես» մակնիշի ԱԹՍ խոցվեց: Այդ սարքը խոցվել է հենց, ինչպես ինձ զեկուցվել է, «Оса-АК» համակարգերով: Իսկ երբ որ դա խոցվեց, եթե հիշում եք, դա համաշխարհային սենսացիա էր, թե հայերը ինչպես են կարողացել խոցել ԱԹՍ»,- նշեց Փաշինյանը՝ հավաստիացնելով որ գրավոր տեղեկանք ունի այն մասին, որ 2018-ին գնումների ռազմական պլանի փոփոխություն տեղի չի ունեցել և հավելեց, որ նախատեսվածից բացի,նաև այլ ձեռքբերումներ էլ են եղել:

«Այլ բան, որ նշվածների մեջ հնարավոր է՝ եղել են ինչ-որ միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել: Ինչո՞ւ: Որովհետև դա մեր պլանն է, որ մենք պետք է ձեռք բերենք, բայց ուրիշն էլ իր վաճառքի պլանն ունի, որը միշտ չէ, որ մեր ձեռքբերման պլանի հետ համընկնում է: Եվ նաև սա է եղել պատճառը, որ մենք մտածել ենք, ասել ենք՝ լա՛վ, այս պահին ի՛նչ այլընտրանք կարող ենք ձեռք բերել:

Մենք այսօր էլ իրավիճակներ ունենք, որ նույնիսկ փողը փոխանցել ենք, բայց միջոցը չենք ստացել»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում։