Պաշտպանի աջակցությամբ վարչական իրավախախտման մասին որոշումը բեկանվել է, և վերականգնվել քաղաքացու մեքենա վարելու իրավունքը

Լուրեր

06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
Բոլորը

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ Ոստիկանության պարեկային ծառայողները կայացրել են անհիմն վարչական ակտ՝ զրկելով իրեն մեքենա վարելու իրավունքից 1 տարի ժամկետով․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Ըստ դիմումատուի՝ պարեկային ծառայության աշխատակիցները վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում են կայացրել, քանի որ իր կողմից վարած մենքենայի գույնը և պետհամարանիշը տարբերվել են Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում առկա տվյալներից։ Տեղեկացրել է նաև, որ տվյալ մեքենան սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե իրեն, այլ այն կազմակերպությանը, որտեղ աշխատում է, իսկ հաշվառման համարանիշները կազմակերպության ներկայացուցիչները անուշադրությամբ տեղադրել են նույն մակնիշի մեկ այլ մեքենայի վրա, ինչի արդյունքում էլ առաջացել է նման խնդիր։

Կայացված վարչական ակտի իրավաչափությունը վերանայելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Իրականացվել են լսումներ, ուսումնասիրվել են Պարեկային ծառայության ծառայողի անհատական տեսաձայնագրող սարքի տեսաձայնագրությունը։

Արդյունքում, վարչական իրավախախտման մասին որոշումը բեկանվել է և վերականգնվել է քաղաքացու մեքենա վարելու իրավունքը։