Թուրքիայի ԿԲ-ն 27 ամիս անց բարձրացել է հիմնական տոկոսադրույքը՝ ի հակադրություն Էրդողանի քաղաքականության

Լուրեր

25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
25.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 25-ի դրությամբ
25.07.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 23:45
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել. փաստաբան
24.07.2026 | 23:24
Առաջիկայում կմեկնարկեն ՀՖՖ Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները
24.07.2026 | 22:59
Միջազգային քրեական դատարանի անդամ երկրները կողմ են քվեարկել գլխավոր դատախազ Քարիմ Խանի պաշտոնանկությանը
24.07.2026 | 22:46
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
24.07.2026 | 22:25
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը
24.07.2026 | 22:09
Ոստիկանները Մարտիրոս բնակավայրի 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Բոլորը

Թուրքիայի Կենտրոնական բանկը հունիսի 22-ին բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 650 բազային կետով՝ հասցնելով 15%-ի՝ ի հակադրություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցածր տոկոսադրույքների քաղաքականության, գրում է Duvar-ը։

Նոր կառավարիչ Հաֆիզե Գայե Էրքանի օրոք, տարիներ շարունակ հարմարեցված քաղաքականությունից հետո, բանկը փոխել է կուրսը։ Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը վերջին անգամ բարձրացրել էր 2021 թվականի մարտին։

«Դրամավարկային խստացումը կուժեղացվի այնքան, որքան անհրաժեշտ է՝ ժամանակին և աստիճանաբար, մինչև գնաճի հեռանկարի զգալի բարելավում ձեռք բերվի»,- ասել է բանկի քաղաքականության կոմիտեն:

Էրդողանը վերջին երկու տարիների ընթացքում պնդում էր նվազեցնել տոկոսադրույքը, ինչը 2021 թվականի վերջին արժութային ճգնաժամի պատճառ դարձավ։ 2021 թվականին լիրան 44% անկում գրանցեց, իսկ անցյալ տարի՝ 30%՝ չնայած արտարժույթի պահուստներն օգտագործելով արտարժույթի պահանջարկին հակազդելու՝ Կենտրոնական բանկի ջանքերին։

Անցյալ ամիս նախագահական ընտրություններում հաղթելուց հետո Էրդողանն ազդարարել էր, որ պատրաստ է հետ կանգնել իր որդեգրած տնտեսական քաղաքականությունից՝ բարձր գնահատված Մեհմեդ Շիմշեքին նշանակելով ֆինանսների նախարար:

Էմմա Չոբանյան