Հուլիսի 1-ից թոշակը կբարձրանա, անկանխիկ եղանակով կատարված ծախսերի հետվճարի ծրագիրը կերկարաձգվի

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց երկարաձգել անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու ժամկետը մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

Հիշեցնենք՝ այս նախաձեռնության ժամկետ էր սահմանված մինչև հունիսի 30-ը:
Աշխատանքի և սոցւիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներով արձանագրվել է դրական դինամիկա, անկանխիկ գործարքների թիվը 8 անգամ աճել է։

«Եթե 2022-ին դա 525 մլն դրամ էր, ապա 2023-ի մայիսի դրությամբ՝ 4,4 մլրդ դրամ: Մեկնարկի սկզբին շահառուների թիվը 16 900 էր, 2022-ի դեկտեմբերին 66 800, իսկ արդեն մայիսին՝ շահառուների թիվը հատել է 114 հազարը:
Մեկ շահառուին հաշվարկված միջին հետվճարի չափը նույնպես աճել է, 2700-ից դառնալով 3300 դրամ: Ընդհանուր հետվճարը կազմել է շուրջ 2,38 մլրդ դրամ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կենսաթոշակառուների 82,2 տոկոսն այժմ թոշակն ստանում է բանկային քարտերով»,- նշեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 595 հազար թոշակառուներից ու նպաստառուներից այս ծրագրից օգտվում է միայն 114 հազարը:

Վարչապետը նաև հայտարարեց, որ հուլիսի 1-ից կենսաթոշակը կբարձրանա։

«Նախորդ տարի կենսաթոշակները բարձրացրել ենք երկու անգամ, ես համարում եմ, որ բարձրացրել ենք երեք անգամ՝ հաշվի առնելով այս էֆեկտը (անկանխիկ վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելը),- նշեց Փաշինյանը՝ հավելելով՝ հույս ունեմ՝ չեք մոռացել, որ ևս մեկ անգամ հուլիսի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու ենք։

Նախարար Մկրտչյանը հավելեց, որ կառավարության հաջորդ նիստում մանրամասներ կներկայացվեն, թե որ շահառուների կենսաթոշակը որքան կբարձրանա։

Մանրամասները՝ տեսանյութում։