Վտանգավո՞ր է, արդյոք, այս տարի Սև ծովում լողալը․ վրացի բնապահպանի կարծիքը

Լուրեր

14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վրաստանն այս փուլում ներառված չէ ռիսկային գոտում, քանի որ ծովային հոսանքն անցնում է հարավից հյուսիս։ Այս մասին ասել է բնապահպան, «Երկրի ընկերներ» կանաչների շարժման նախագահ Նինո Չխոբաձեն՝ մեկնաբանելով Սև ծովում լողալու վտանգների մասին լուրերը, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Սև ծովի ջրի անվտանգության հարցն արդիական է դարձել Կախովկա ՀԷԿ-ի փլուզումից հետո։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ այդ պատճառով էապես նվազել է Սև ծովի ջրի աղիությունը։ Մասնագետները դա բացատրում են մեծ քանակությամբ քաղցրահամ ջրի՝ դեպի ծով հոսքով։

«Որքան հասկանում ենք՝ մենք հարվածի տակ չենք, քանի որ հոսանքը հարավից հյուսիս է գնում: Սև ծովի ափին մենք ամենամաքուր ջուրն ունենք, ձկնորսությունը նույնպես վկայում է այս մասին: Գիտեք, որ ձկներն ապրում են միայն մաքուր միջավայրում, և այս փուլում ձկները լողում են մեր տարածքային ջրերում։ Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է, և որ մեզ ոչինչ չի սպառնում»,- ասել է Չխոբաձեն BMG-ի եթերում։

Չխոբաձեի խոսքով՝ Վրաստանը Կախովկա ՀԷԿ-ի կործանման ազդեցությունը կարող է զգալ 5-6 ամսից, իսկ մինչ այդ՝ Սև ծովը, հաշվի առնելով առողջ էկոհամակարգերը, կկարողանա վերականգնել հավասարակշռությունը։

Փորձագետը պնդում է, որ այս փուլում գլոբալ աղտոտվածության որակի և չափի վերաբերյալ պաշտոնական ուսումնասիրություններ չկան։ Հիմնական առաջարկությունը պետությունների կողմից մոնիթորինգի ուժեղացումն է։

«Մեծ քանակությամբ քաղցրահամ ջուր է լցվել ծովը, և աղիությունը նվազել է, բայց սա նորից դեպի այդ ափն է՝ դեպի հյուսիս։ Ծովի հոսքն այլ կերպ է շարժվում։ Մենք գիտեինք, որ հոսքը գալիս է Թուրքիայից և մեզանից՝ Սոչի։ Ամռանն այդպես է լինում. մինչ մեզ հասնի, շրջան կկատարի, և վստահ եմ՝ կվերականգնվի հավասարակշռությունը Սև ծովում»,- կարծում է Չխոբաձեն։

Փորձագետը պարզաբանել է, որ այժմ մասնագետները հնարավորություն ունեն ակտիվ մոնիթորինգ իրականացնել, քանի որ Սև ծովի աղիությունը շատ կարևոր է բակտերիալ վարակի տարածումը կանխելու համար։

Տաթև Ֆռանգյան