Պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլարով պարտքի դիմաց ՊՆ-ն 2004 թ․-ին բանկից ստացել է շինությունը և մեկ ամիս անց 410 հազար դոլարով պակաս վաճառել մեկ այլ բանկի

Լուրեր

08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
Բոլորը

Պաշտպանության նախարարությունը «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊ ընկերությունից, պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, 2004 թվականին ստացել է Ընկերությանը պատկանող 441,01 քմ մակերեսով շինությունը և նույն գույքը մեկ ամիս անց՝ 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել «Անելիք բանկ» ՍՊԸ-ին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Նոր Նորք վարչական շրջանի «Տիգրան Մեծի անվան զբոսայգու» տարածքի Մոլդովական 27ա հասցեում գտնվող գույքի և տարածքի օտարման գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2004 թվականի մայիսի 17-ին «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊԸ-ին տրվել է Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինության սեփականության և 525 քմ մակերեսով հողամասի վարձակալության վերաբերյալ իրավունքի վկայականը (հողամասը, Երևանի քաղաքապետի 2004 ապրիլի 27-ի թիվ 697-Ա որոշմամբ, ընդգրկված է եղել օտարման ոչ ենթակա հողերի ցանկում):

2004 թվականի հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի և Պաշտպանության նախարարության միջև՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի կողմից լիազորված անձ Վ.Ա.-ի, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ Բանկը Պաշտպանության նախարարության հանդեպ իր ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտավորությունների դիմաց՝ ՊՆ-ին է հանձնել Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինությունն ու 525 քմ մակերեսով հողամասը:

Պայմանագրով Նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում, ավել գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊ ընկերությանը:

Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս 12 օր անց՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, Նախարարությունը՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին:
Բացի այդ, Կառավարության՝ 2005 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տարածքը, դեռևս չպարզված հանգամանքներում, առանձնացվել է այգու սահմաններից՝ դասակարգվելով որպես հասարակական կառուցապատման հողամաս: Մասնավորապես՝ 2006 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետն «Անելիք բանկ» ՍՊԸ-ին հայտնել է, որ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդված սահմանափակումների ցանկում չէ և կարող է օտարվել, ինչի հիման վրա հողամասն ուղղակի վաճառքով՝ 2 մլն 375 հազար 100 դրամով օտարվել է վերը նշված Բանկին: 2007 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Բանկին վաճառվել է նաև հողամասին հարակից 274, 85 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև տրամադրվել է 239 քմ մակերեսով հողամաս՝ առանց քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվության:

2018 թվականին «Անելիք բանկ» ՍՊԸ-ն անշարժ գույքը 135 մլն 556 հազար 400 դրամով վաճառել է քաղաքացիներ Ա.Վ.-ին և Ար.Վ.-ին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի հունիսի 12-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի հունիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: