Արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում․ ՀՀ ՄԻՊ

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է․

«Հունիսի 20-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։

Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի գործունեության կարևոր ուղղություններից է, որն իրականացնում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ արտահերթ զեկույցների և տարեկան հաղորդումների, անդրազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև ոլորտային հիմնական խնդիրների բարձրաձայնման շրջանակներում։

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կազմակերպման շրջանակներում առանձնահատուկ նշանակություն ունի արտակարգ և ռազմական դրության ժամանակահատվածում ու նման իրավիճակներից հետո մարտահրավերների դիմակայումը:

Ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվը ահագնացող չափերի է հասնում։ Ոստի օրախնդիր է վերջիններիս իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը:
Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:

Պետությունը և քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որ փախստականները և ապաստան հայցողները ի վիճակի լինեն իրացնելու իրենց իրավունքները և պարտականությունները այնպես, որ վստահ լինեն իրենց հասանելի կարգավիճակի, կարգավիճակով պայմանավորված երաշխիքների ամբողջական տրամադրման և վերջինիս անփոփոխելիության հարցում»: