Հյուսիսային Կորեան խիստ դժգոհ է հետախուզական արբանյակի անհաջող արձակումից․ առաջիկայում նոր փորձ կարվի

Լուրեր

16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
Բոլորը

Հյուսիսային Կորեան սեփական արտադրության ռազմական հետախուզական արբանյակի անհաջող արձակումն անվանել է տարվա առաջին կիսամյակի ամենադժվար ձախողումը։ Իշխող Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեին ուղղված զեկույցում արձակումը վերահսկող պաշտոնյաները խիստ քննադատության են ենթարկվել և մեղադրվել բացահայտ անպատասխանատվության մեջ, հաղորդել են հյուսիսկորեական լրատվամիջոցները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հայտարարվել է մոտ ապագայում հետախուզական արբանյակի արձակման նոր փորձի մասին։ Հյուսիսային Կորեան, որը միջազգային պատժամիջոցների տակ է իր միջուկային և հրթիռային ծրագրի պատճառով, ընդունել է տեխնիկական խնդիրների առկայությունը մայիսի 31-ին արբանյակի արձակման ձախողումից անմիջապես հետո: Հրթիռային մեքենան պետք է տիեզերք հասցներ առաջին հյուսիսկորեական հետախուզական արբանյակը, բայց այն ընկել է Դեղին ծովը՝ հարավկորեական կղզիներից մեկի մոտակայքում։

Հարավային Կորեան հայտնաբերել է ծովից հրթիռների բեկորների մեծ մասը և ուսումնասիրում է այն՝ պարզելու, թե որքան առաջընթաց է գրանցել ԿԺԴՀ-ն հրթիռային տեխնոլոգիաների մշակման գործում: Հեռահար տիեզերական և ռազմական հրթիռների արտադրության տեխնոլոգիաները գրեթե նույնական են։

Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեն մի քանի օր տևած ժողովի ընթացքում ամփոփել է ընթացիկ տարվա ռազմական, քաղաքական և տնտեսական կարևորագույն ծրագրերի իրականացման միջանկյալ արդյունքները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Միջոցառման մասնակիցներն արձանագրել են ոչ միայն առաջընթաց երկրի ռազմավարական ներուժի կերտման գործում, այլև որոշակի թերություններ, որոնցից ամենալուրջը ռազմական հետախուզական արբանյակի անհաջող արձակումն էր։

Տաթև Ֆռանգյան