2-4․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ուելսին
Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրում հաղթեց Ուելսի ազգային ընտրանուն։
10-րդ րոպեին Ուելսի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Ջեյմսը, սակայն 19-րդ րոպեին Լուկաս Սելարայանը հավասարեցրեց հաշիվը՝ առաջին գոլը խփելով հավաքականի կազմում։
30-րդ րոպեին Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հարձակվող Հրանտ Լեոն-Ռանոսը Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո գրավեց ուելսցիների դարպասը, իսկ 66-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 1-3։
72-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Հարի Ուիլսոնը, սակայն ընդամենը 3 րոպե անց դուբլի հեղինակ դարձավ Լուկաս Սելարայանը։
Մինչ այս Հայաստանի հավաքականը մեկ հանդիպում էր անցկացրել՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով Թուրքիայի հավաքականին։