«Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գործունեությունը հայտնվել է Կառավարության խոշորացույցի տակ

Լուրեր

14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
Բոլորը

«Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի գործունեությունը հայտնվել է Կառավարության խոշորացույցի տակ։ Երեկվա նիստի օրակարգ մտած երկու հարցերն ուղիղ կապ ունեին ռուսաստանցի գործարարի բիզնես գործունեության հետ։

Խոսքը, մասնավորապես,  վերաբերում է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի ներկայացրած՝  2018 թվականի պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծին, ըստ որի, Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող՝ Գյումրի-2 ենթակայանի վերականգնման ծրագրի իրականացման արդյունքում տնտեսվել է 1,477.6 հազ. եվրո, որը Գերմանիայի զարգացման  բանկի (KfW) և ՀՀ կառավարության համաձայնությամբ նպատակաուղղվել է ենթակայանների սպասարկման համար անհրաժեշտ գործիքների և մեքենա-մեխանիզմների ձեռքբերմանը:

Հետաքրքրական է, որ իրականացված միջազգային մրցույթի արդյունքում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի  և «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի միջև կնքվել է մեքենա-մեխանիզմների և պահեստամասերի ձեռքբերման պայմանագիր՝ ընդհանուր 1,432.9 հազ. եվրո գումարով: 

Հարցի զեկուցող նախարարից  վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես է որոշվել, որ տնտեսված 1,477,6 հազար եվրոն պետք է ուղղվեր  մեքենա-մեխանիզմների ձեռքբերմանը և ինչպես է որոշվել, որ պայմանագիրը պետք է կնքվի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ և «Կալուգագլավսնաբի» միջև։ 

Վարչապետի այս մտահգությունն անտեղի չէր, քանի որ հայտնի է որ և՛ ԲԷՑ-ը, և՛ «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ն պատկանում են նույն մարդուն՝ Սամվել Կարապետյանին, ով  1997 թվականին ընտրվել է «Կալուգագլավսնաբ» ԲԲԸ-ի նախագահ։ 

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ սահմանեց նոր կարգ՝ Սևանա լճից սահմանված չափից ավել բաց թողած ջրի հաշվին արտադրված էլեկտրաէներգիայի քանակության և ՀԷՑ-ում դրա վաճառքից ստացած շահույթի չափը հաշվելու համար։

Փաստորեն, Կառավարությունը նաև ուշադիր կհետևի հավելյալ բաց թողնված ջրի հաշվին ՀԷՑ-ի սատացած շահույթներին՝ թույլ չտալով դրանք թաքցնել։