Անընդունելի է և մերժելի. Արծվիկ Մինասյանը՝ ռուսների ուղեկցությամբ դրոշի տեղադրման փորձերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

ՀՀ պետական խորհրդանիշների օրը հետաքրքիր զուգադիպությամբ մի դեպքում Ադրբեջանը փորձ էր անում Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշ բարձրացնել, մյուս դեպքում էլ Ազգային ժողովի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկաբեկում էր երկրի պետական խորհրդանիշները։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ էին կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել էր:

Մեկնաբանելով հունիսի 15-ին ադրբեջանական կողմից ռուս խաղաղապահների ներկայությամբ դրոշ բարձրացնելու փորձը` Մինասյանը նշեց, որ դա միանշանակ դատապարտելի և անընդունելի է։

«Փառք ու պատիվ մեր սահմանապահ ուժերին, որոնք փորձում էին կանխել դա։ Բայց այս բոլոր հարցերի պատասխանները պետք է փնտրել այն հիմնական օրակարգի մեջ, որն առաջ է մղում ՀՀ գործող իշխանությունն իր քաղաքական, դիվանագիտական, միջազգային հարթության մեջ»,– ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով, որ որ բոլոր այն թեզերը, որոնք առաջ է մղում այս իշխանությունը` Արցախի կարգավիճակից մինչև խաղաղասիրական հայտարարություններ, մաքուր ադրբեջանաթուրքական են։

«Քեզ սպանում են, դու ասում ես` խաղաղություն, քեզ գնդակահարում են, դու ասում ես` խաղաղություն, մտնում են քո տարածք, ասում ես` խաղաղություն։ Մինչև ե՞րբ։

Մեր կոչն Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ, այլ առնվազն միջազգային, դիվանագիտական մակարդակում հասնելը նրան, որ զսպվի Ադրբեջանի այս անհագ ցանկությունը, որը անընդհատ բավարարվում է ՀՀ գործող իշխանությունների հանձնվողական, խոնարհվող, պարտվողական վարքագծով»,- հավելեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։