Թշնամակա՛ն միջավայր է ԵՏՄ-ն՝ Գիքորի կարգավիճակում ենք․ վտանգ կա՝ ՀՀ-ն արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնվի․ Մովսես Արիստակեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Վերջերս հայաստանյան երկրորդ ընկերությունը հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների տակ, որը զբաղվում է հայաստանյան ընկերություններին արտերկրից քիմիական նյութեր մատակարարելով։ Անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում է ընդգրկված այս ընկերությունը։ 2022-ի սեպտեմբերին էլ ամերիկյան պատժամիջոցների ցանկում հայտնվել էր էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորումների ու մասերի մեծածախ առևտրով զբաղվող ընկերություն։

2023-ի առաջին երեք ամիսներին հայ-ամերիկյան առևտուրն աճել է 2.7 անգամ, Եվրամիության հետ առևտուրը՝ 64.6%-ով, իսկ Ռուսաստանի հետ՝ 2.3 անգամ։ Նույն ժամանակահատվածում մանրածախ առևտուրը երկրում աճել է ընդամենը 1.5%-ով։ Այսինքն, նոր՝ մեծածավալ ներկրումների մեծ մասը Հայաստանից դուրս է գալիս։

ԱՄՆ Պետքարտուղարությունից «Politico» պարբերականին հայտնել էին, որ ՌԴ-ն կարողացել է վերականգնել իր զինված ուժերին անհրաժեշտ արևմտյան միկրոչիպերի և էլեկտրական սարքավորումների ներկրման նախապատերազմյան ծավալները։ Նիկոլ Փաշինյանը խոսել է պատժամիջոցների թեմայով, երբ մայիսին ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտնեց ևս մեկ պատժված հայկական ընկերություն մասին․ «Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ: Բայց Հայաստանը նաև այդ և այլ հանգամանքների բերումով չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ, հետևաբար՝ մենք կգործենք Ռուսաստանի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո»։

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ, տնտեսագետ Մովսես Արիստակեսյանին հարց ուղղեցինք՝ որտե՞ղ է թերանում պետությունը, որ պատժամիջոցների տակ են հայտնվում հայկական ընկերություններ և, փաստորեն, ռիսկի տակ է հայտնվում Հայաստան պետությունը։

«Ես մեղադրում եմ Էկոնոմիկայի նախարարությունը, որ ՌԴ-ին պատժամիջոցից խուսափել օգնել է 1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված ընկերությունը։ Արևմուտքն ահազանգում է ՀՀ իշխանությանը՝ զգույշ, զուսպ լինել, չօգնել ՌԴ-ին՝ պատժամիջոցներից խուսափել։ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը մեծացնում է արևմտյան պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկը, ԵՏՄ-ն և ՀԱՊԿ-ն վտանգում են մեզ։ Ես կարող եմ անգամ գնահատական տալ, որ մենք ԵՏՄ-ում Գիքորի կարգավիճակում ենք՝ թշնամական երկրների շրջանակում ենք։ Արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգը մեծ է»,- ասաց Մովսես Արիստակեսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան