Մոսկվան ուզում է ՀՀ-ում 4 նոր դպրոց ունենալ. կրթակա՞ն, թե՞ քաղաքական խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
Բոլորը

Վերջին օրերին դարձյալ օրակարգում են Հայաստանում ռուսական դպրոցների բացման շուրջ քննարկումները։ Ռուսաստանի կրթության փոխնախարար Դենիս Գրիբովն օրերս հայտարարեց, որ Հայաստանում 4 ռուսական դպրոցներ բացելու շուրջ բանակցություններ են ընթանում։

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին էր հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում որոշվել աշխատանքային խումբ ստեղծել և քննարկել հարցը։ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ խումբը գործում է հունվարից։ Ըստ նախարարի՝ դպրոցների բացման շուրջ քննարկումներն ընթանում են ՀՀ օրենսդրության պահանջներից ելնելով, իսկ ռուս գործընկերների հետ դեռևս միայն հեռավար հանդիպումներ են։

Անդրեասյանի խոսքով՝ հարցը երկու ուղղությամբ է քննարկվում։ Առաջինը հայ-չինական դպրոցի համագործակցության օրինակն է։ Չինական կառավարությունը ներդրում է արել շենքի կառուցման և հագեցման մասով, դպրոցում իրականացվում է չինարենի ուսուցում, ինչպես նաև ուսուցիչներ են գործուղվում Հայաստան։ Ըստ Անդրեասյանի՝ նմանատիպ ֆորմատը Հայաստանի համար ընկալելի է նաև ռուսական դպրոցների մասով։ Իսկ երկրորդ ուղղությունը ՌԴ-ից Հայաստան տեղափոխված մեծ թվով ռուսաստանցիների կրթության իրավունքի ապահովման հարցն է։

Անդրեասյանի հետ զրուցում էինք ԵՊՀ-ում անցկացված «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի բացումից հետո, որին ներկա էին նաև ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին։ Ռուս պաշտոնյաններից ևս փորձեցինք մեկնաբանություն ստանալ, սակայն նրանք չցանկացան խոսել։

Factor TV-ն Երևանում բնակություն հաստատած ՌԴ քաղաքացիներից փորձեց ճշտել՝ ինչպե՞սս են երեխաների կրթությունը կազմակերպում Հայաստանում։

Ռուսական դպրոցներ ունենալը և նրանց կրթության իրավունքով ապահովելը մեր պետության խնդիրը չպետք է լինի՝ ասում է Իրավունքի և ազատության կենտրոնի հիմնադիր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։ Նրա դիտարկմամբ՝ եթե կան Հայաստանում ռուսական համայնքներ, որոնք կցանկանան իրենց մայրենի լեզվով դպրոցներ ունենալ, կարող են շաբաթօրյա կամ կիրակնօրյա դպրոցներ ստեղծել, ինչպես հայերը Ռուսաստանում, ԱՄՆ-ում կամ այլ երկրներում են բացում։

Հարությունյանի խոսքով՝ ռուսական դպրոցների խնդիրը միշտ եղել է քաղաքական հարց և լծակ Ռուսաստանի ձեռքին, որպեսզի ազդեցություն ունենա Հայաստանի վրա։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ռուսական վերջին 30 տարվա քաղաքականության դրսևորումն է, նույն վտանգը կարող է լինել ցանկացած տեղ։ Հարությունյանի խոսքով՝ ուկրաինական պատերազմի ֆոնին է՛լ ավելի իրական է դառնում վտանգը։

Համաձայն Հանրակրթության մասին օրենքի՝ Հայաստանի քաղաքացիների համար պարտադիր է հայերենով ուսուցումը։ Հարցին՝ արդյո՞ք միայն ռուս երեխաներն են սովորելու նոր կառուցվող դպրոցներում, նախարարը հստակ պատասխան չի տալիս, միայն հիշեցնում է Հանրակրթության մասին օրենքի 6-րդ հոդվածը, որն օտար լեզվով ուսուցման հնարավորություններ տալու մասին է։

Անդրեասյանի խոսքով՝ դեռ հստակ քննարկումներ չեն եղել, թե որտեղ են կառուցվելու դպրոցները և ինչ կարգավիճակ են ունենալու, քանի որ, ըստ Անդրեասյանի, առավել կոնկրետ հարցերի կարող են անցնել միայն այն ժամանակ, երբ բոլոր կողմերի մոտ լինի համագործակցության մասին նույն ընկալումը։

Մանրամասները` տեսանյութում։

Անի Թամրազյան