Արցախում պաշտոնատար անձը բենզին և դիզվառելիք է յուրացրել․ քրգործը վարույթ է ընդունվել
Հասարակություն
14.06.2023 | 21:55ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից 2022թ. մայիսի սկզբներին շահադիտական դրդումներից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, ԱՀ Մարտունու շրջանի համայնքներից մեկի քաղպաշտպանությունը կազմակերպելու նպատակով վերջինիս հսկողությանը հանձնված՝ վստահված բենզինը և դիզվառելիքը յուրացնելու և համայնքին զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:
Արցախի ՔԿ-ից տեղեկացնում են՝ նախաքննությունը շարունակվում է: