ՀՀ-ն շահագրգռված է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ. կա որոշակի առաջընթաց. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
25.07.2026 | 11:06
Մուրացանի փողոցում սպանության փորձի գործով ևս երեք կասկածյալ է հայտնաբերվել
25.07.2026 | 10:47
Նավթի գները նվազել են
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել է` ի՞նչն է պատճառը, որ Թուրքիայի նախագահը Հայաստանի սուվերեն տարածքով անցնող ճանապարհին հերթական անգամ տալով միջանցքային տրամաբանություն` խնդիր է համարել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի դիրքորոշումը:

Նշենք, որ այսօր՝ հունիսի 14-ին, պատասխանելով Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցին՝  Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Էրդողանն ասել է, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը։ «Այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է մեզ և Ադրբեջանին։ Ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք շուտով հաղթահարել այդ խնդիրը։ Եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ, և մենք կարող ենք ցամաքային և երկաթուղային ճանապարհներով Պեկին-Լոնդոն ուղի ունենալ», – ասել է Էրդողանը։

Այս հայտարարության վերաբերյալ պատգամավորի դիտարկումներին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց,  որ չի մեկնաբանի Թուրքիայի նախագահի` ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է երրորդ երկրներին և նրանց հնարավոր ինտեգրացիային կամ չինտեգրացիային:

ԱԳ նախարարն անդրադարձավ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին` վերահաստատելով այն դիրքորոշումը, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և վերագործարկմամբ:

Միրզոյանի խոսքով՝ ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա: «Ակնհայտ է, որ այս ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի հայտնի սկզբուքներով ինչպիսիք են՝ այն երկրների ներքո պետք է գործեն, որոնք այդ տարածքով անցնում են։ Ենթակառուցվածքները պետք  է գտնվեն այն  երկրների իրավազորությունների ներքո, որոնց  տարածքով անցնում են։ Ենթակառուցածները պետք է բացվեն հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»։

Արտգործնախարարը հավելեց, որ իր տպավորությամբ՝ որոշակի առաջընթաց կա տարածաշրջանային ապաշրջափակման  հարցում։ Նախարարը մեկ անգամ ևս վերահաստատեց, որ Հայաստանը շահագրգռված է ենթակառուցվածքների վերագործարկմամբ, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի մեջբերած՝ Պեկին-Լոնդոն լոգիստիկ անցումների մաս կազմելով։

«Հայկական խաչմերուկի կոնցեպտում այս միջազգային ենթակառուցվածները տեղավորվում են մեր ծրագրի մեջ»,-եզրափակեց Միրզոյանը։

Մանրամասները` տեսանյութում: