2022-ի կատարողականը էապես բարելավվել է․ կապիտալ ծախսերի բարձր կատարողական է արձանագրվել․ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

«Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացության կազմման շրջանակում ԿԲ-ն առաջնորդվել է կատարողականի վերաբերյալ երեք մոտեցմամբ. առաջինը միջնաժամկետ պարտքի կայունության ապահովումն է, երկրորդը՝ հարկաբյուջետային քաղաքականության ուղղվածությունը և դիրքը, ինչպես նաև երկարաժամկետ աճին նպաստելու ուղղությամբ գնահատականների ներկայացումը»,- ներկայացնելով ԿԲ եզրակացությունը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ՝ նշեց հարակից զեկուցող ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ հարակից զեկուցողի` աշխարհաքաղաքական մարտահրավերներով և էական տնտեսական անորոշություններով ուղեկցվող 2022 թվականին համաշխարհային տնտեսությունում, այդ թվում` ՀՀ գործընկեր երկրներում արձանագրվել է տնտեսական աճի տեմպի դանդաղում: Այդուհանդերձ, գործընկեր երկրներում էական տնտեսական խնդիրներին զուգահեռ Հայաստանի տնտեսությունը 2022 թվականին արձանագրել է զգալի դրական զարգացումներ, ինչը Մարտին Գալստյանի գնահատմամբ մեծամասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության և ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ապրիլ ամսից դեպի Հայաստան միջազգային այցելուների, աշխատուժի, ընկերությունների և ֆինանսական կապիտալի էական ներհոսքով:
2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը գրեթե կրկնակի գերազանցել է բյուջեի նախագծով թիրախավորված ցուցանիշը` կազմելով 12,6 տոկոս:

Ստեղծված իրավիճակում գների կայունության ապահովման նպատակով 2022 թվականին ԿԲ-ն վարել է դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն` բարձրացնելով քաղաքականության տոկոսադրույքն ընդհանուր երեք տոկոսային կետով:

ԿԲ նախագահի խոսքով՝ իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման և արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ազդեցությունների պատճառով տարվա երկրորդ կեսից սկսած նկատվել է թուլացում, և գնաճը երրորդ եռամսյակի սկզբից աստիճանաբար նվազել է ու տարեվերջին կազմել 8,3 տոկոս:

Մանրամասները՝ տեսանյութում։