ՏՏ ոլորտը խեղդվում է աշխատակից չունենալու պատճառով․ հարկայինից բացի այլ օգնելու ձևեր կան․ Ռուբեն Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.12.2025 | 21:37
ՀՀ նախագահը ջրային կոմիտեի նոր նախագահի հետ քննարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրը
09.12.2025 | 21:32
Փաշինյանն ու Մերցը ստորագրել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր
09.12.2025 | 21:26
Հայաստանն ու Գերմանիան հարաբերությունները տեղափոխում են ռազմավարական գործընկերության փուլ. Փաշինյան
09.12.2025 | 21:18
Գերմանիան շահագրգռված է Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցմամբ․ Մերց
09.12.2025 | 21:14
Վրաստանի պետական ​​համալսարանների մագիստրոսական ծրագրերը նույնպես անվճար կլինեն
09.12.2025 | 21:01
Ադրբեջանն ու ՌԴ-ն՝ բանտ լրագրողների համար, Պուտինը՝ մամուլի ազատության գիշատիչ, ՀՀ-ն՝ առանց խախտումների. RSF-ը նոր զեկույց է հրապարակել
09.12.2025 | 20:54
Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան շատ առումներով վատ է աշխատում
09.12.2025 | 20:46
Factor TV-ն զանգել է ԱԱԾ․ ինչպես է ծառայությունը վերաբերում «շարքային հավատացյալի» խնդրանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:40
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
09.12.2025 | 20:32
Հայաստանում կոռուպցիա կա՞․ ընդդիմադիր  Փաշինյանն ընդդեմ վարչապետ Փաշինյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:27
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ պաշտոնակցի հետ քննարկել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները
09.12.2025 | 20:13
Ինչպես են Փաշինյանին դիմավորել Բեռլինում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 20:00
Սկսած Մադրիդյան սկզբունքներից՝ ԼՂ-ի ճակատագիրը լուծվելու էր Ադրբեջանի կազմում․ փայլուն պլանները դա էին կոչում․ Աննա Դավթյան-Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.12.2025 | 19:58
Փաշինյանի այցը նոր թափ կհաղորդի Հայաստան–Գերմանիա համագործակցությանը. Շտայնմայեր
09.12.2025 | 19:47
Մառախուղ, ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
Բոլորը

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է նախագիծ, որի համաձայն՝ ՏՏ ոլորտի որոշ ընկերությունների որոշ աշխատողների աշխատավարձերից գանձվող եկամտահարկը 20 տոկոսի փոխարեն կդառնա 5 տոկոս։ Եթե այս առաջարկն ընդունվի, դա կնշանակի, որ պետբյուջեի հաշվին այս աշխատողների աշխատավարձը փաստացի բարձրանում է 15 տոկոսային կետով։ Այս որոշման տարբեր կողմերի, ՏՏ համայնքի պատկերացումների մասին զրուցել ենք հայկական ստարտափ էկոհամակարգի 3N տելեգրամյան ալիքի վարող, «Հիմնարկ» ընկերության համահիմնադիր Ռուբեն Օսիպյանի հետ։

-Պարո՛ն Օսիպյան, նախ հասկանանք՝ ինչ արտոնություն է տրվում, և ինչ է դա նշանակում։

-Այս արտոնությունն առաջարկում է, որ եթե ընկերության շրջանառության 80 և ավելի տոկոսը գոյանում է Հայաստանից դուրս, ընկերությունը ենթակա է այդ օրենքի շահառու ճանաչվելու, և այդ դեպքում ընկերության աշխատակիցների եկամտահարկը 15 տոկոսային կետով նվազելու է։

Բայց նախագիծը, որ մշակել է Էկոնոմիկայի նախարարությունը, իմ կարծիքով, բավականին թերի է, որովհետև նախագծի մեջ խոսվում է միջազգային օրինակների, առաջարկի մասին։ Բայց թե ինչ ենք ստանալու սրա արդյունքում, և թե ինչ նպատակ ենք ուզում լուծել այս նախաձեռնությամբ, հայտնի չէ։

-Արտոնությունները, դրանց շարքը, շղթան օգնո՞ւմ, թե՞ վնասում են ՏՏ ոլորտին։ Օրինակ՝ դա թույլ չի՞ տալիս ՏՏ մասնագետներին հուսալ, որ նոր արտոնություններ են լինելու։

-Պետք է շատ բաց նայել, հասկանալ՝ ինչ է արտոնությունը, և ինչու է այն տրվում։ Օրինակ՝ հարկային արտոնությունը, իմ տեսանկյունից, հարցական է, թե ինչքանով է օգնում բիզնեսի զարգացմանը։ Եկեք հիշենք, որ Արցախի Հանրապետությունում կար ժամանակ, որ շահութահարկի և եկամտահարկի արտոնություններ կային։ Բայց այնպես չէ, որ հայկական բիզնեսներն իրար հերթ չէին տալիս, որ գնային, Արցախում մասնաճյուղ բացեին։ Մատների վրա կարելի է հաշվել, թե քանի ՏՏ ընկերություն է իր մասնաճյուղը բացել Արցախում։

Այսինքն՝ այստեղից կարելի է եզրակացնել, որ հարկային արտոնությունը միակ լուծումը չէ։ Նույն այս 10 մլրդ դրամի աջակցությունը կամ հիմա առաջարկվող եկամտահարկի 15 տոկոս նվազեցումը, ի վերջո, նույն ՏՏ ընկերություններից դուրս է գալու, որովհետև գնաճ է տեղի ունենալու և այլն, որտեղից այս աջակցությունը դուրս է գալու։

Եվ պետք է աջակցությանը նայել ավելի լայն։ Օրինակ՝ ի՞նչ է արել Կառավարությունը, որ մենք ավելի մրցունակ կրթություն տրամադրենք մեր համալսարաններում, և մեր համալսարաններն ավելի շատ ուսանող տան նույն ՏՏ ոլորտին, որը հիմա խեղդվում է աշխատակից չունենալու պատճառով։ 10 հազար մարդու պահանջարկ կա։ Գուցե այստեղ կա մի անելիք, որը կօգնի ոլորտի զարգացմանը։

-ՏՏ համայնքում կա՞ այս քննարկումը։ Կառավարությանը պահանջներ ներկայացվո՞ւմ են։

-Այստեղ երկխոսության պակաս կա, ինձ թվում է։ Շատ դեպքերում համայնքն ու Կառավարությունն իրար կա՛մ չեն լսում, կա՛մ չեն հասկանում և կոնսենսուսի դժվար են գալիս։

Պիտի վստահություն լինի, իրար ավելի լավ հասկանան, որ մի քիչ ավելի խորանան ու խորքային խնդիրները փորձեն լուծել։ Գուցե հարկային տեսանկյունից խնդիրը ոչ այնքան հարկի չափի մեջ է, որքան հարկային վարչարարության։ Գուցե խնդիրը նրա մեջ է, որ վերջապես Paypal-ը գա Հայաստան։

Ինչքան հիշում եմ՝ բոլոր կառավարությունները բանակցում են Paypal-ի հետ, այդպես էլ չի գալիս։ Ի՞նչն է պատճառը։ Չգիտեմ։ Բայց նույն հարևան Վրաստանում կա Paypal-ը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան