Իրանը պատրաստվում է Իսրայելին հարվածել Իրաքի տարածքից

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը պատրաստվում է առաջիկա օրերին Իրաքի տարածքից հարված հասցնել Իսրայելին։ Հարվածը պետք է հասցվի ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, Axios-ին հայտնել են իսրայելական հետախուզության երկու աղբյուրներ:

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Իսրայելն ակնկալում է, որ Իրանը մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ կկիրառի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին նախօրեին ասել էր, որ Իսրայելը սխալ է թույլ տվել՝ հարվածելով Իրանին։ Նրա խոսքով՝ Թեհրանի պատասխանը «տարբեր կլինի ցանկացած սցենարից»։

Սալամիի խոսքերը հաստատել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Թեհրանը ծրագրում է «ուժեղ և ցավոտ» պատասխան, որը, հավանաբար, կտրվի նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։

Միևնույն ժամանակ, ամերիկացի պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Axios-ին ասել է, որ Վաշինգտոնը վստահ չէ, որ Իրանը որոշել է հարվածել Իսրայելին։

Հոկտեմբերի 26-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հարվածել էր Իրանին։ Հարձակման թիրախում, որին մասնակցել են ռազմաօդային ուժերի մոտ 100 ինքնաթիռ, ներառյալ՝ F-35 կործանիչներ, եղել են Իրանի հրթիռային արդյունաբերության առանցքային գործարանները:

Ըստ Axios-ի՝ Իսրայելի բանակը շարքից դուրս է բերել 12 օբյեկտ, որոնք վառելիք էին արտադրում իրանական բալիստիկ հրթիռների համար, որոնք կազմում են Իրանի զինանոցի մեծ մասը: ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ հարձակումը զգալիորեն կթուլացնի Թեհրանի արտադրական կարողությունները նման զենքերի ստեղծման ոլորտում։

Իսրայելից իրազեկ աղբյուրը բացատրել է, որ ոչնչացված կայանքները բարձր տեխնոլոգիական սարքավորումներ են, որոնք Իրանը չի կարող ինքնուրույն արտադրել և ստիպված է գնել Չինաստանից։ Դրանց վերականգնման համար կպահանջվի առնվազն մեկ տարի։

Իսրայելի հարվածն Իրանին, որը հոկտեմբերի 1-ին իսրայելական տարածքի գնդակոծման պատասխանն էր, «խորը տագնապ» է առաջացրել Իրանի կառավարությունում։ The New York Times-ի հետ զրույցում աղբյուրները հայտնել են, որ հարձակման արդյունքում վնասվել է հակաօդային պաշտպանության համակարգը, իսկ Իսլամական Հանրապետության առանցքային էներգետիկ ու տնտեսական կենտրոնները մնացել են անպաշտպան։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի