Երանոս գյուղում ընթանում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ

Լուրեր

06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 23:08
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 և 2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են թիվ 12 փողոցի և Վարդաձորի խճուղու ասֆալտապատման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Երանոսի 12-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ 3-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքների համատեղ ընդգրկմամբ։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 104 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Երանոսի 3-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 2022 թվականին, իսկ 12-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։ Ծրագրով նախատեսվում է ասֆալտապատել 500 գծամետր ճանապարհ՝ շուրջ 2500 քառակուսի մետր մակերեսով, շուրջ 140 մետր երկարությամբ կառուցել ջրահեռացման համակարգ։

Երանոս գյուղի Վարդաձորի խճուղու ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 54 միլիոն 193 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Վարդաձորի խճուղու ասֆալտապատում՝ 670 գծամետր երկարությամբ և 3350 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ջրահեռացման համակարգ կկառուցվի շուրջ 100 գծամետր երկարությամբ։

Ճանապարհաշինական աշխատանքները Երանոսում ավարտի կհասցվեն առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում։