Թվային հարթակների համար ՄՊՀ-ն պետք է սահմանի վարքագծի կանոններ․ ՄՊՀ անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նիստում  կքննարկեն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։

ՄՊՀ անդամի թեկնածու Անահիտ Սարգսյանն անհրաժեշտ է համարում ունենալ համապատասխան իրավական բազա, որպեսզի մրցակցային մարմինը կարողանա թվային ոլորտում ուսումնասիրություններ իրականացնել։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Անահիտ Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանում բացակայում է իրավական բազան այդ ոլորտի մրցակցության հարցը գնահատելու համար։

«Ենթադրենք, որ ուսումնասիրում ենք շաքարավազի շուկան և փորձում պարզել, թե արդյոք կա գերիշխող դիրքի չարաշահում, թե՞ ոչ։ Որպեսզի դա հասկանալ, մրցակցության մարմինը նախ ուսումնասիրում է այդ շուկայի ապրանքատեսակային սահմանը, որը շաքարավազն է և փոխադարձ փոխարինելի ապրանքը, որոշվում է աշխարհագրական սահմանը, որ Հայաստանի Հանրապետությունն է, որոշվում է սուբյեկտների կազմը, որոնք այդ ապրանքների իրացնողներն են՝ արտադրողները կամ ներկրողները և նրանց ծավալը։ Հիմա վերցնենք մեկ այլ իրավիճակ, երբ իրավախախտումը տեղի է ունենում թվային հարթակներում։ Այստեղ առաջանում են բազմաթիվ բարդություններ։ Նախ բարդ է հասկանալ, թե իրոք թվային հարթակ և թվային շուկա հասկացությունները նույն են, թե՞ ոչ։ Այս հարցի կապակցությամբ ամբողջ աշխարհում չկա միասնական կարծիք։ Եվրամիությունը գտնում է, որ դրանք նույնը չեն, և թվային հարթակն ընդամենը գործիք է սպառողների և մատակարարների փոխգործունեությունը ապահովող, իսկ Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայությունը մի վարույթով պատասխանատվության էր ենթարկել «Google Market» թվային հարթակին՝ դիտարկելով այս հարթակը որպես առանձին շուկա»,- ասաց Սարգսյանը։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի խոսքով՝ թվային շուկաներում գերիշխող դիրքի ճանաչման հարցը նույնպես տարբերվում է ստանդարտ շուկաներից։
«Ստանդարտ շուկաներում վերցվում են որակական, քանակական չափանիշներ։ Ենթադրենք տվյալ սուբյեկտը զբաղեցնում է շուկայի 1/3-ը, ուրեմն ունի գերիշխող դիրք։

Թվային շուկաներում այս չափանիշը չի կարող կիրառվել և այստեղ այլ չափանիշներ պետք է կիրառել։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այդ չափանիշները շատ տարբեր են։

Այսպես, գլխավոր ցուցիչը տվյալ շուկայում մրցակիցների առկայությունն է։ Եթե նա մրցակից չունի կամ նրանք քիչ են, ուրեմն սուբյեկտն ունի գերիշխող դիրք։ Հաջորդ չափանիշը էլեկտրոնային հարթակից օգտվողների քանակն է։ Մյուսը՝ հարթակի կողմից հավաքագրվող տեղեկատվության վերլուծությունն է, որը տարբեր ուղղություններով են նայում՝ որքան մեծ է տեղեկատվության ծավալը, այնքան մեծ է շուկայական իշխանությունը, հաջորդը՝ որքան արագ է տվյալ ընկերությունը վերլուծում այդ հավաքագրվող տեղեկությունը, այնքան նա առաջ է անցնում իր մրցակիցներից, ուրեմն ունի գերիշխող դիրք։

Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում թվային ոլորտում մրցակցության վիճակի գնահատման հարցը կարգավորված չէ։

Եթե որևէ խախտում տեղի ունենա այս ոլորտում Մրցակցության հանձնաժողովը օրենսդրորեն հնարավորություն չի ունենալու վարույթ իրականացնել»,- ընդգծեց Սարգսյանը։

ՄՊՀ անդամի թեկնածուն առաջարկում է օրենսդրորեն կարգավորել և տալ բոլոր իրավական անհրաժեշտ սահմանումները։ ՄՊՀ անդամի թեկնածուի մյուս առաջարկն էլ վերաբերվում է աշխարհում ընդունված կարգավորմանը, որ թվային հարթակների համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը սահմանի վարքագծի կանոններ, որոնք կնախատեսեն գործունեության համար հիմնական սկզբունքներ և կբացառեն հակամրցակցային գործողությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։