Դեղ ներմուծող ընկերություններին դնում ենք անհարմար վիճակի մեջ. տուգանքի չափն անհամաչափ է բարձրանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 20:52
Ուկրաինական անօդաչու նավակները հարձակվել են Յալթայի ափամերձ շենքի վրա, որտեղ ռեստորաններ են տեղակայված
07.08.2026 | 20:39
Նենց եք խոսում, ոնց որ Կաթողիկոսը ձեր թաղի տղերքից ա. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 20:27
Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն
07.08.2026 | 20:13
Վթար՝ պարեկային ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ․ երկու պարեկ տեղափոխվել է հիվանդանոց
07.08.2026 | 20:07
Ինչ պետք էր, ժամանակին ասել եմ. Նաթան սրբազանը` իր մասնակցությամբ ձայնագրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Երեկ՝ քննարկումից անմիջապես հետո ահազանգեր են հնչել դեղեր և բժշկական պարագաներ ներմուծող կազմակերպությունների կողմից առ այն, որ անհամաչափ բարձրացվում է տուգանքի չափը։ Ազգային ժողովի նիստում այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Նյութական պահուստների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններին։

«Այն դեպքում, երբ կառավարության մեկ այլ որոշմամբ ընդլայնվել է այս ցանկը՝ 50-ից դառնալով 180 ապրանք, որոնց էական մասը գրանցված չլինելու պատճառով չեն կարողանում ներմուծում ապահովել։ Եվ ստացվում է, որ եթե այս օրենքն այս տեսքով ընդունվի, այս կազմակերպությունները հայտնվելու են հսկայական տուգանքների տակ»,- նշեց Մինասյանը։

Պատգամավորի դիտարկմամբ՝ այս մոդելի ներդրման պարագայում հատկապես ռազմավարական պաշարների մասով խնդիր է առաջանալու՝ հետագայում այդ դեղերը փոխարինելու այլ համարժեք դեղերով, որը ենթադրում է բյուրոկրատական հսկայական քաշքշուկ, ինչն այս կազմակերպություններին ակամայից դնում է ծանր իրավիճակում։

Մինասյանն առաջարկեց այս նախագծի վերաբերյալ 24-ժամյա ռեժիմը հանել կամ հիմա երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ չընդունել, հանձնաժողովում քննարկումներ կազմակերպելու հնարավորություն տալ, որին կմասնակցեն նաև ոլորտի ընկերությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։