Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի փլուզումը սպառնալիք է պարենային անվտանգությանը․ ՄԱԿ

Լուրեր

25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
25.07.2026 | 12:14
Անի Հովսեփյանը հաղթել է պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 11:33
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
Բոլորը

Կախովկա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի ոչնչացումը լրջորեն կազդի համաշխարհային պարենային անվտանգության վրա՝ հանգեցնելով գների բարձրացման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք արդեն դժվարություններ ունենք պարենային անվտանգության հետ կապված, սակայն համոզված եմ՝ ապրանքների գներն անպայման կաճեն»,- ասել է նա։

Գրիֆիթսը նաև նշել է, որ տեխնածին աղետը սպառնում է հարյուր հազարավոր մարդկանց խմելու ջրի հասանելիության հետ կապված խնդիրներ ստեղծել։ Ըստ նրա՝ նման մասշտաբով քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտի ոչնչացումը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին։

«Նա, ով արել է դա, խախտել է Ժնևի կոնվենցիաները»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Կախովկա ՀԷԿ-ում, որն արդեն մեկ տարուց ավելի վերահսկում են ռուս զինվորականները, հունիսի 6-ի առավոտյան պայթյունից հետո ջրի անվերահսկելի արտահոսք է տեղի ունենում, ինչի հետևանքով բազմաթիվ բնակավայրեր հեղեղվել են։ Կիևը հայտարարել է, որ ռուսական զորքերն են պայթեցրել ՀԷԿ-ի ամբարտակը։ ՌԴ-ն հերքում է՝ փոխարենը տեղի ունեցածի համար մեղադրելով ուկրաինական կողմին։

Էմմա Չոբանյան