Ավտոշարասյունով շրջելու գինը․ վթարի տեսագրությունը ՔԿ-ն և իրավապաշտպանը տարբեր կերպ են մեկնաբանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

Մայրաքաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում երեկ մարդատար ավտոմեքենա է շրջվել։ Այդ ժամանակ տվյալ հատվածով անցնելիս է եղել ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյունը և, ըստ ամենայնի, վթարը տեղի է ունեցել ճանապարհը մասնակի փակելու հետևանքով։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում երեկ տեսանյութ էր հրապարակել, որում երևում է վթարի պահը։ Ըստ Իոաննիսյանի՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ավտոշարասյան մեքենաները խոչընդոտում են մյուս մեքենաների երթևեկությունը։ Ավտովթարից խուսափելու համար վարորդները սկսում են վերադասավորվել, ինչն էլ, ըստ նախնական վարկածի, մեքենաններից մեկի վթարի պատճառ է դառնում։

Այսօր Քննչական կոմիտեն ևս տեսանյութ հրապարակեց, որտեղ վթարի պահն արձանագրված է այլ անկյունից։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ վթարված ավտոմեքենայի երթևեկությանը խոչընդոտող հանգամանք չի եղել, և եթե վարորդը շարունակեր իր երթևեկությունն ուղիղ, ապա անվտանգ կերպով կկարողանար շարունակել ընթացքը: Տեսագրության մեջ երևում է, որ Ford Focus մակնիշի մարդատարը բախվում է հանդիպակաց գոտում լուսացույցի տակ կանգնած մեքենաներից մեկին և շրջվում։

Որքան էլ իրավապահները պնդում են, որ ծառայողական մեքենան չի եղել ավտովթարի պատճառը, Իոաննիսյանը համոզված է՝ ստեղծված իրավիճակում մեքենաների վերադասավորումը վթարային իրավիճակ է ստեղծել։

Անցյալ տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ոստիկանական մեքենաներից մեկը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում հղի կնոջ մահացու վրաերթի պատճառ էր դարձել։ Իոաննիսյանի կարծիքով՝ այսպիսի դեպքերը բացառելու համար պետք է բավականին լուրջ վերաբերել պետական պաշտոնյաների ավտոշարասյանն ուղեկցող ծառայողական մեքենաներին, իսկ ուղեկցելը պետք է համարվի առանձին մասնագիտություն։

Factor TV-ն հարցում է անցկացրել վարորդների շրջանում՝ պարզելու՝ արդյո՞ք իրենց պրակտիկայում հանդիպել են դեպքերի, երբ ուղեկցող ավտոշարասյուները վթարային իրավիճակ են ստեղծել կամ խոչընդոտել երթևեկությանը։ Նրանցից ոմանք նման խնդիրների են բախվել մեքենա վարելու ընթացքում, ոմանք էլ նշեցին, որ երթևեկության ընթացքում պաշտոնյաններին ուղեկցող ավտոշարասյուների խոչընդոտի չեն հանդիպել։

Իոաննիսյանի խոսքով՝ ոստիկանական համակարգում պրոֆեսիոնալիզմը պակասում է, քանի որ պրոֆեսիոնալները համակարգում չեն խթանվում, շարունակում են գործել ծանոթ-խնամի-բարեկամ կապերը։

Գրիգոր Լուսավորիչ փողոցում ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ի սահմաններում, երբ նախարարը աշխատանքի էր գնում։ Իսկ ով ասաց, որ ներքին գործերի նախարարը ավտոշարասյունով պետք է տեղաշարժվի՝ հարց է բարձրացնում իրավապաշտպանը։ Ըստ նրա՝ շատ ավելի բարձր պաշտոնում գտնվողները աշխատանքի են գնում առանց ուղեկցող մեքենանների։

Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի ունեցած վթարի վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակված, որի ընթացքում քննարկման առարկա պետք է դառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ։ Քննչական կոմիտեն էլ հայտնում է՝ ավտովթարի դեպքով նախաքննությունը շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան