Առողջապահության փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի պետական և մասնավոր խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչներին

Լուրեր

06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի ու մարզերի պետական և մասնավոր խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչներին` քննարկելու լիցենզավորման կարգը սահմանող կառավարության 2022 թվականի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սրտաբանական, մանկական սրտաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սրտային վիրաբուժական և անոթային վիրաբուժական տեսակներով լիցենզավորված գործունեության իրականացման համար կառուցվածքային, գույքային, տեխնիկակա և մասնագիտական որակավորման պահանջները ենթարկվելու են փոփոխության ու լրացման:

Քննարկմանը մասնակցել են նաև առողջապահության նախարարության համապատասխան գծով խորհրդատուները:

Բանավոր առաջարկներից բացի, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ քննարկման մասնակիցները առողջապահության նախարարություն ներկայացնելու են գրավոր առաջարկներ:

Արդյունքում` փոփոխությունների նախագիծը պետք է ունենա կառուցվածքային, գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման ժամանակի պահանջներին համապատասխան տեսք: