Քննարկվել է Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարությունը

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի աջակցությամբ՝ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ տեղի է ունեցել Հայաստանի 2023-2030 թթ․ Զբաղվածության ռազմավարության վերաբերյալ քննարկում․ տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի խորհրդական Վիկտորյա Այդինյանը, «ԱԱՊՀ» նախագահ Էլինա Մարգարյանը և այլք։

Քննարկման ընթացքում ներկայացվել է Հայաստանի 2023-2030 թթ. Զբաղվածության ռազմավարությամբ սահմանված ոլորտային առաջնահերթությունները, փաստաթղթով սահմանված նպատակները, առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակներին առնչվող այլ մանրամասներ:

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացին՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման ու աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի դերը։

«Զբաղվածության ռազմավարությամբ նախատեսվում է ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում իրականացնել։ Այն նպատակաուղղված է մարդկային կապիտալի զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։ Լիահույս եմ, որ ռազմավարությունը, որպես ոլորտի քաղաքականության առանցքային փաստաթուղթ, էական և համապարփակ ազդեցություն կունենա աշխատաշուկայի զարգացման միտումների, ինչպես նաև տնտեսական և կրթական զարգացման վրա»,- նշել է նախարարը։

«Ամերիա» ՓԲԸ-ի Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը ևս ընդգծել է մրցունակ աշխատուժի ձևավորման ու զբաղվածության խթանման անհրաժեշտությունը: Բանախոսը նշել է, որ Հայաստանի զբաղվածության ռազմավարությունը թիրախավորելու է մարզային քաղաքները ներառող համայնքները, որտեղ կենտրոնացած են զբաղվածության ամենախորքային խնդիրները, ինչպես նաև չսովորող, չաշխատող երիտասարդներին ու միջին տարիքի (30-40) չաշխատող կանանց շրջանակում խրախուսելու է աշխատանքի արտադրողականության աճը։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, նաև հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։