Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար ընդդիմադիր գործչին հոգեբուժարան են տարել

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ռեպրեսիաները ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Մասնավորապես, Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարություն և բարգավաճում» կուսակցության անդամ Զիյաֆետ Աբբասովային հունիսի 6-ին տեղափոխել են հոգեբուժարան՝ հարկադիր բուժման։ Խոսքը Մաշթաղա բնակավայրի թիվ 1 հանրապետական ​​հոգենյարդաբանական դիսպանսերի մասին է, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեպքի մասին լրատվամիջոցներին ահազանգել է կուսակցության նախագահ Գուբադ Իբադօղլուն։ Նա նշել է, որ Աբբասովայի հարազատներին այս մասին հայտնել են միայն հաջորդ օրը։ Իբադօղլուն նշել է, որ Աբբասովան հոգեպես բացարձակապես առողջ է, և նրան հոգեբուժարան են ուղարկել իշխանություններին քննադատելու պատճառով։

Բացի այդ, ըստ նրա՝ Աբբասովայի դեմ ձեռնարկված միջոցներն ուղղված են ժողովրդին ահաբեկելուն, քննադատական ​​ձայները ճնշելուն, կոռուպցիայի բացահայտումները կանխելուն։

«Ժողովրդի մասին հոգ տանելու և նրանց խնդիրները լուծելու փոխարեն՝ այս կառավարությունը շարունակում է ակտիվ քաղաքացիներին հասարակությունից հեռացնելու կամ պատժելու գիծը»,- ասել է Իբադօղլուն՝ պահանջելով ազատ արձակել Աբբասովային։

Իր հերթին, կուսակցության փոխնախագահ Ադալաթ Յուսիբովն ասել է, որ ոստիկանությունն արդեն զգուշացրել է Աբբասովային, որ եթե չդադարեցնի համացանցում իր ելույթները և լրատվամիջոցների հետ հարցազրույցները, ապա նրան «կտեղավորեն հոգեբուժարանում»։ YouTube-յան ալիքներից մեկին տված վերջին հարցազրույցի ժամանակ ոստիկանները մոտեցել են նրան և ասել, որ սա վերջին նախազգուշացումն է, և եթե Աբբասովան եզրակացություններ չանի, կհայտնվի «Մաշթաղայում», այսինքն՝ հոգեբուժարանում։

«Մենք գնացինք հիվանդանոց, սակայն մեզ թույլ չտեցվին հանդիպել նրա հետ»,- ասել է Յուսիբովը։

Հոգեբուժարանի հերթապահ բժիշկ Յագութ Ագարիզաևան ասել է, որ Աբբասովային այնտեղ են բերել ոստիկանությունը և շտապօգնության աշխատակիցները։ Բժիշկը, սակայն, չի ասել, թե Աբբասովան ինչ ախտորոշմամբ է ընդունվել հաստատություն։

Նշենք, որ հարևան երկրում սովորական են դարձել քաղաքական  ընդդիմախոսներին հոգեբուժարաններում փակելու դեպքերը։ Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության անդամ Ֆուզուլի Հուսեյնովը, որն առաջին անգամ ձերբակալվել էր 2017 թվականին, հոսպիտալացվել է թիվ 1 հանրապետական ​​հոգեբուժական հիվանդանոց։ Ավելի ուշ՝ 2020 թվականին, այնտեղ են տեղափոխել նաև կուսակցության մեկ այլ անդամի՝ Ագիլ Գումբատովին։ Երկուսն էլ նշում են, որ իրենց տեղափոխել են հոգեբուժարան՝ պատժելու իրենց քաղաքական գործունեության համար: Պաշտոնական կառույցները հերքում են այս պնդումները։

Էմմա Չոբանյան