Արթուր Դավթյանի կադրերը հեռացվում են. Վարդապետյանն ընդդեմ, թե հանուն «բաջանաղապետության». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հերթական սկանդալն իրավական համակարգում․ երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել աղմկահարույց քրեական գործերով հայտնի դատախազներ Արսեն Մարտիրոսյանը, որը հսկող դատախազ էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը և Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը․ նրանք էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով մեղադրողներն են։ Պետրոսյանը ներգրավված է եղել նաև «Սասնա ծռեր» խմբավորման քրեական գործում։

Գլխավոր դատախազությունը չի շտապում պաշտոնապես հերքել կամ հաստատել ազատման տեղեկություններն ու պատճառները, դատախազները ևս խուսափում են պատճառների մասին խոսել։

Factor TV-ի տեղեկություններով՝ իրականում եղել են պատճառներ, որոնց մասին դատախազները չեն ցանկանում բարձրաձայնել։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին պաշտոնից ազատել և ավելի ցածր՝ վարչության պետի տեղակալի պաշտոնի է նշանակել Պետրոս Պետրոսյանին, ինչը վրդովեցրել է նրան, որից հետո դատախազն ազատման դիմում է գրել։

Գործընկերոջ հետ կապված այս միջադեպից հետո ազատման դիմում է գրել նաև Գևորգ Բաղդասարյանը, որը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկն է։ Դեռևս նախորդ տարի Վարդապետյանի՝ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելուց որոշ ժամանակ անց լուրեր տարածվեցին, որ Բաղդասարյանի և Վարդապետյանի հարաբերությունները բավականին լարված են։ Factor TV-ի տեղեկություններով՝ քանի որ Պետրոսյանը և Բաղդասարյանն իրենց պաշտոններին էին նշանակվել դեռևս Արթուր Դավթյանի օրոք, Վարդապետյանը նրանց յուրային չէր համարում։ Այս տեղեկությունները Բաղդասարյանը դեռ ամիսներ առաջ չէր հաստատել։

Փաստերը, սակայն, ավելի խոսուն են։ Դեռևս նախորդ տարվա նոյեմբերից, երբ Վարդապետյանն արդեն իսկ զբաղեցնում էր գլխավոր դատախազի պաշտոնը, Բաղդասարյանը սկսեց չերևալ այն պաշտոնական հանդիպումներում, որոնց ժամանակ նրա ներկայությունը, եթե ոչ պարտադիր, ապա գոնե ակնկալվում էր։ Բաղդասարյանը նախ դուրս մնաց Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմից, նրա փոխարեն Վարդապետյանը նշանակեց իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Անահիտ Մանասյանին, որն այդ ժամանակ զբաղեցնում էր դատախազի տեղակալի պաշտոնը։ Մանասյանը նրան փոխարինել էր նաև ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Վարդապետյանը պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց, փաստացի, սկսել էր տեղ տալ յուրայիներին, այնինչ հեղափոխությամբ իշխանության եկած Փաշինյանն այլ խոստումներ էր տալիս։

37-ամյա Վարդապետյանը, որը մինչ այդ երբեք դատախազական համակարգում չէր աշխատել, գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելուն պես սկսեց ազատվել Դավթյանի կադրերից։ Մեկը մյուսի հետևից սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվեցին կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվեցին Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, զինդատախազ Վահե Հարությունյանը, նրա տեղակալ Վահագն Մուրադյանը, Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը և այլք։ Վարդապետյանն այս ամենը որակում էր որպես կադրային բարեփոխումներ։

Ի վերջո, ինչու են ազատման դիմում գրել հայտնի գործերը հսկող դատախազները։ Տեղեկություններ են շրջանառվում, որ Գևորգ Բաղդասարյանի և Պետրոս Պետրոսյանի ազատման դիմում գրելու պատճառը նաև Ռոբերտ Քոչարյանի գործն է, որը, ըստ տարածված կարծիքների, տապալման է դատապարտված։

Գուցե հնչել են անօրինական պահանջներ, որոնք դատախազները պատրաստ չե՞ն եղել կատարել․ հարցադրում է անում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ չբացառելով նաև, որ Քոչարյանի աղմկահարույց գործն իսկապես դատապարտված է։

Այնինչ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս հեղափոխությունից մեկ տարի անց անշեղորեն հայտարարում էր՝ Գլխավոր դատախազության ինստիտուտը կայացած է և անկախ։

Թեև արդեն երկու օր է, ինչ տարածվել են Գևորգ Բաղդասարյանի, Պետրոս Պետրոսյանի և Արսեն Մարտիրոսյանի ազատման դիմումների մասին տեղեկությունները, սակայն Գլխավոր դատախազությունը մինչ այս պահը պաշտոնապես չի հաստատում դրանք։

Նշենք, որ Գևորգ Բաղդասարյանն ավելի քան 10 տարի է դատախազական համակարգում է, իսկ 2020 թվականից զբաղեցնում էր գխավոր դատախազի տեղեկալի պաշտոնը։ Մինչ այդ եղել է Երևանի քաղաքի դատախազը։

Պետրոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազ էր նշանակվել կրկին 2020 թվականին։ Այս համատեքստում ուշագրավ է Վարդապետյանի հայտարարությունն Արմավիրի մարզ այցի ժամանակ՝ չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան