Մեզ համար առաջնահերթը Բաքվի և Երևանի դիրքորոշումների մերձեցումն է․ Զախարովան՝ ՀՀ-Ադրբեջան բանակցություններում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներգրավվածության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն Արևմուտքի ներգրավվածությանը, այդ թվում՝ Քիշնևում հունիսի 1-ին տեղի ունեցած հնգակողմ հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշել է, որ Մոսկվան աշխատանք է տանում Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Հայաստան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ ձևաչափով երեք երկրների ղեկավարների հայտարարութունների հիման վրա։

«Մենք համարում ենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործում։ Այդ աշխատանքում կան բանակցային գործընթացի ուղղություններ, դինամիկա, ֆորմատներ։ Մենք շարժվում ենք նախատեսված պլանով, վերլուծում՝ ինչի մասին եղել է պայմանավորվածություն»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ Մոսկվայի համար առաջնահերթ է մնում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների մերձեցումը, կայուն, հավասարակշռված որոշումների մշակումը։

«Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի ու ԵՄ գործողություններին, հարցեր են առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նրանց հանկարծակի ուշադրության մեծացումը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Ավելի վաղ ԵՄ երկրներն ուշադրություն չէին դարձնում Հարավային Կովկասի այս խնդրին։ Հիմա փոխվել է կոնյուկտուրան։ Խոսենք պատմական փորձից, որը ցույց է տալիս, որ դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը, որոնք արագ ռեժիմով առաջ են մղվում,  որևէ լավ բանի չեն հանգեցնում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ պետք է իմանալ տարածաշրջանի ու հակամարտության պատմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Չոբանյան