ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը կարգավորման գործընթացում կենտրոնական դեր պիտի ունենա. Ռոթ

Լուրեր

10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
Բոլորը

ԼՂ հայերի անվտանգ ապրելու իրավունքը  կարևոր նշանակություն ունի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

«Եթե մենք դիտարկում ենք տևական խաղաղության հասնելու երկուստեք ջանքերը, այս հարցը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում: Մենք մեծապես գնահատում ենք ԼՂ հայերի անվտնգ ապրելու իրավունքը և համարում ենք, որ սա կենտրոնական բաղադրիչը պետք է լինի տևական խաղաղության շուրջ բանակցություններում»,- նշեց գերմանացի խորհրդարանականը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մեխանիզմով է հնարավոր դա ապահովել, արդյոք կարիքը չկա Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, Ռոթը պատասխանեց. «Առաջին հերթին որպես զսպման մեխանիզմ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի կամքն ու պատրաստակամությունը, բայց ես չէի ցանկանա գլխավոր բանակցողներից առաջ ընկնել և ասել, թե ինչպես պետք է հասնել ադրբեջանական կողմում ձևավորվող կամքին ու պատրաստակամությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում։