ՀՀ-ն բողոքում է ՀԱՊԿ-ից, բայց ՌԴ-ի ազդեցությունը մեծանում է ՀՀ-ում. ռազմավարական շրջադարձ է պետք կատարել. Էդուարդ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
25.07.2026 | 15:15
Աթլետիկայի Ռուսաստանի առաջնությունը դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով
25.07.2026 | 15:06
Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան․ Թրամփ
25.07.2026 | 14:44
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
25.07.2026 | 14:29
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
25.07.2026 | 14:02
Վոզինյան նոր ակումբ ունի, դարպասապահի տրանսֆերային արժեքն ավելացել է 10 անգամ
25.07.2026 | 13:49
Թրամփը հասկացել է՝ Ռուսաստանը չի ցանկանում ավարտել պատերազմը, իսկ Ուկրաինան խաղաղություն է ուզում․ Զելենսկի
25.07.2026 | 13:33
Լեբրոն Ջեյմսը հեռացավ «Լեյքերսից». հայտնի է լեգենդար բասկետբոլիստի նոր ակումբն ու աշխատավարձի չափը
25.07.2026 | 13:04
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
25.07.2026 | 12:49
Ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Եղեգնաձորում
25.07.2026 | 12:34
Վրաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգային հարաբերությունների մասնագետ, բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտոր և դասախոս Էդուարդ Աբրահամյանի հետ

-Թեև արտաքուստ Հայաստան-Ադրբեջան բանակցային պրոցեսը նմանվում է հենց բանակցության, սակայն եթե խորքը նայենք, դա նմանվում է վերջնագրային տոնով սպառնալիքի՝ Ադրբեջանի կողմից։ Ալիևը վերջերս հայտարարություններով է հանդես գալիս, որոնցով պահանջում է զինաթափել Արցախի Պաշտպանության բանակը՝ հակառակ պարագայում՝ սպառնում է ուղիղ հարվածներով չեզոքացնել, ինչպես նաև պահանջում է լուծարել Արցախի պետական մարմինները, Արայիկ Հարությունյանի հանձնվելու պարագայում խոստանում է համաներում շնորհել։ Ադրբեջանը նաև մերժում է Ստեփանակերտ-Բաքու միջազգային մեխանիզմով խոսակցությունը։ Դուք տեսնո՞ւմ եք որևէ հնարավորություն՝ կանխելու ԼՂ-ի դեմ ռազմական ագրեսիան։

-Ակնհայտ է, որ խաղի կանոնների թելադրողն այս պարագայում Ադրբեջանն է։ Ադրբեջանը, հանձին իր ղեկավարի, առաջնորդվում է դասական, դասագրքային ռեալիզմի, նյուռեալիզմի տրամաբանությամբ։ Ուստի, իրենց վարքագիծն ու պահվածքը, ըստ էության, հաշվարկելի է և կանխատեսելի։ Իրենց համար կարևոր է ամրապնդել ուժերի անհավասարակշռությունը, որն առաջացել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, կարևոր է ամրապնդել Ադրբեջանի գերակա դերը տարածաշրջանում և խաղի կանոններ թելադրողի կեցվածքը։ Հայաստանն ուղղակի շարժվում է այդ խաղի կանոնների պարադիգմայի մեջ։ Խաղի կանոններ ստեղծողը կարող է փոխել կանոնները։ Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել իր պայմաններն ու նախապայմանները՝ Հայաստանի պասիվ և հանձնողական դիրքավորման և պաշտպանական նիհիլիզմի տրամաբանության ֆոնին։

-Իսկ ռազմական գործողությունների վտանգն ինչքա՞ն եք համարում։

-Շատ մեծ, որովհետև գոյություն ունի ուժային շատ մեծ անհավասարակշռություն, Ադրբեջանին կարող էր զսպել և վարքագծային զսպվածություն պարտադրել միայն այն Հայաստանը, որն ունակ կլիներ դիմադրելու և դիմակայելու նաև զենքով և ուժով։ Հայաստանը տվել է Ադրբեջանի ուժի կիրառման լեգիտամացումը․ Հայաստանն իր պահվածքով, այդ թվում՝ հայտարարելով Արցախն Ադրբեջանի մաս, ավտոմատ ընդունել է՝ և՛ ադրբեջանական տրամաբանությամբ, և՛ միջազգային տրամաբանության ռեալիզմի տեսանկյունից, որ Ադրբեջանը միակ մոնոպոլ երկիրն է, որը կարող է կիրառել ուժ այդ տարածքում, որը Հայաստանը ճանաչել է վիճարկվող, և վերականգնել այնտեղ Ադրբեջանի տեսանկյունից սահմանադրական կարգը, այդ թվում՝ ուժով։ Այսինքն՝ զարմանալու ոչինչ չկա, եթե ռազմական գործողություններ լինեն, քանի որ Հայաստանն էլ իր դերակատարությունն ունի՝ դրդելու Ադրբեջանին կիրառելու ուժային տարբերակներ Արցախի հարցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան