Խաղահրապարակ բացելը պարոն Ավինյանի ոլորտն է. Երևանի քաղաքապետի պաշտոնակատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.04.2026 | 14:52
Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն․ ՆԳՆ
08.04.2026 | 14:45
Քննարկվել է Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցը
08.04.2026 | 14:35
Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը դեռևս հաստատված չէ
08.04.2026 | 14:26
«Հայաստան» դաշինքը հայամետ ուժ է. Իշխան Սաղաթելյանը` Պուտինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 14:17
Վահան Բիչախչյանը վնասվածք է ստացել իր նախկին թիմի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 14:14
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի որոշումը՝ դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները. Փաշինյան
08.04.2026 | 14:06
Բաքուն ու Անկարան արձագանքել են ԱՄՆ-Իրան հրադադարին
08.04.2026 | 13:57
Հետքայլ  անդունդից. ԵՄ-ն ու մի շարք երկրներ ողջունել են ԱՄՆ-Իրան հրադադարը
08.04.2026 | 13:48
Ձերբակալվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը
08.04.2026 | 13:39
ԱՄՆ-Իրան հրադադարի հայտարարումից հետո նավթի գները կտրուկ նվազել են
08.04.2026 | 13:28
Արբելոա. «Սա այն Մբապեն էր, որին մենք ցանկանում ենք տեսնել»
08.04.2026 | 13:21
Ձերբակալվել են Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը և այլ նախկին պաշտոնյաներ
08.04.2026 | 13:19
Շքեղության հարկ ենք սահմանելու, հարուստները վճարելու են աղքատների փոխարեն. Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 13:10
Փոխնախարարն ու ու Իրանի դեսպանը քննարկել են Քաջարան–Ագարակ ճանապարհի շինարարության ընթացքը
08.04.2026 | 13:03
Նիկոլ Փաշինյանի մնալն արդեն իսկ պատերազմ լինելու երաշխիք է. Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործակարգավարական նիստերի անցկացման ֆորմատը քաղաքապետարանի ներքին որոշումն է, մենք այնպես ենք աշխատանքը բաշխել, որ մեզ հարմար լինի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է, որ քաղաքապետարանում գործակարգավարական նիստերը վարում է Տիգրան Ավինյանը, իսկ բյուջեն ներկայացնելու համար ինքն է եկել ԱԺ:

Այդ ինչպե՞ս եք աշխատանքը բաժանել, որ բոլոր «փիարվելու գործերը բաժին են հասել Տիգրան Ավինյանին․ ժապավեն կտրելիս ինքն է, բացումներ անելիս ինքն է, կառավարության նիստերին ինքն է։ Այս հարցին ի պատասխան՝ Լևոն Հովհաննիսյանը նշեց. «Պարոն Ավինյանը 2018-2022 թվականներին եղել է փոխվարչապետ, սա նշանակում է, որ նա շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանքը, մասնավորապես, նաև ֆինանսական ոլորտի հետ կապված: Մենք կառավարություն դիմել ենք տարբեր հարցերով, և այդ աշխատանքը պարոն Ավինյանը կարող է անել շատ արդյունավետ, նա այդ աշխատանքն արել է շատ արդյունավետ, կան հստակ արդյունքներ արդեն: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ հենց ինքը ներկա լինի կառավարության նիստերին»:

Դիտարկմանը, որ կանոնակարգը պհանջում է, որ կառավարության նիստերին ներկա լինի Երևանի քաղաքապետը, ոչ թե փոխքաղաքապետը, Հովհաննիսյանը խուսափեց արձագանքել:

Անդրադառնալովարցին, թե արդյոք քարոզարշավ չի համարում այն, որ Երևանի ընտրություններից մի քանի միս ռաջ Տիգրան Ավինյանը մասնակցում է միջոցառումների, մանկապարտեզներ, խաղահրապարակներ, այլ ենթակառուցվածքներ է բացում, քաղաքապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Ո՛չ, ես դա չեմ համարում քարոզարշավ, համարում եմ ընթացիկ աշխատանք: Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ, որը տվյալ թիմ, որը տվյալ պահին այդ համայնքում ղեկավարում է, պարզապես ընտրություններից մեկ տարի առաջ գործ չանի:
Այն ոլորտները, որտեղ պարոն Ավինյանն է ղեկավարում, մասնավորապես, շինարարության, ինքն էլ ներկ է լինում բացմանը, ինչը շատ նորմալ է»:

Նշենք, որ ՔՊ-ն հայտարարել է, որ քաղաքապետի իրենց թեկնածուն Տիգրան Ավինյանն է: Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 17-ին:

Մանրամասները՝ տեսանյութում։