Հայտնի է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Ermenihaber.am-ը գրում է, որ հուլիսի 4-ին Պոլսի հայոց պատրիարքարանում գումարվել է ժողով, որի ընթացքում ընտրվել է պատրիարքի ընտրությունը կազմակերպող նախաձեռնակ մարմնի կազմը։ «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ նախաձեռնակ մարմնի ընտրությամբ պաշտոնապես սկսվեց պատրիարքի ընտրության գործընթացը։

Ժողովին, որի ընթացքում ընտրվել է նախաձեռնակ մարմինը, մասնակցել են հայ համայնքի հիմնադրամների վարիչները և պատրիարքության հոգևոր խորհրդի անդամները։ Նախաձեռնակ մարմնի ընտրված անդամները 17-ն են, որոնցից 4-ը պահեստային են, 13-ը՝ հիմնական։

Նախաձեռնակ մարմնի հիմնական անդամներն են՝ Սարվեն Սերթշիմշեք (32 ձայն), Խոսրով Քյոլեթավիթօղլու (29 ձայն), Վարուժան Բուլգան (28 ձայն), Թամար Քարասու (25 ձայն), Խաչիկ Ջանել (24 ձայն), Սարգիս Չավուշյան (24 ձայն), Սեդրակ Դավութհան (23 ձայն), Նազարեթ Օզսահակյան (23 ձայն), Սեբուհ Ասլանգիլ (22 ձայն), Անդրանիկ Քյոսեդաք (21 ձայն), Սևան Չավուշյան (21 ձայն), Սարգիս Քյուլեգեչ (20 ձայն), Մկրտիչ Սերթշիմշեք (20 ձայն)։ Պահեստային անդամներն են՝ Կարպիս Դուրասլան (19 ձայն), Եդեսիա Թըրթըր (19 ձայն), Արման Աթընըզ (18 ձայն), Դավիթ Դամլա (17 ձայն)։