ՀՔԾ-ում չկա՞ր մի գրագետ իրավաբան. Միքայել Հարությունյանը մեղադրվում է մի հոդվածով, որը 2008-ին գոյություն չի ունեցել. «Հրապարակ»

Լուրեր

24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը՝ Սահմանադրական կարգը տապալելը․ Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով:

Իհարկե, լավ է, անգամ հրաշալի է, որ մեր իրավապահ մարմինները, այս դեպքում՝ Հատուկ քննչական ծառայությունը, որոշել է վերջապես զբաղվել Մարտի 1-ի գործով, բացահայտել այն, դրանում ներգրավել անգամ այն ժամանակ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց, օրինակ՝ պաշտպանության այն ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանին։ Բայց ինչո՞ւ են դա անում օրենքի խախտմամբ, իրավաբանության տարրական կանոնների դեմ, Քրեական օրենսգրքի հոդվածներին և Սահմանադրությանը պատշաճ չտիրապետելով։

Բանն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի հատկանիշներով էլ ՀՔԾ-ն որոշել է նախկին նախարարին ներգրավել որպես մեղադրյալ, 2008 թվականին գոյություն չի ունեցել։ Քրեական օրենսգրքի այս հոդվածը լրացվել է 2009 թվականի մարտի 18-ին և ուժի մեջ է մտել մարտի 24-ին։ Այսինքն՝ 2008 թվականին նման արարքը՝ սահմանադրական կարգը տապալելը, քրեական պատասխանատվություն չի ենթադրել և քրեականացված հոդված չի եղել։

Հիմա հարց է առաջանում՝ ՀՔԾ-ում չկա՞ր մի գրագետ իրավաբան, որը գլխի ընկներ կամ իմանար այս հոդվածների մասին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: