«Երեխաների հետ՝ երեխաների համար». ՄԻՊ աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Սոթքում տոնական միջոցառում են անցկացրել

Լուրեր

06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրում անցկացրել են «Երեխաների հետ՝ երեխաների համար» թեմայով հանդիպում-քննարկում․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Հունիսի 1-ի առթիվ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է մարզի սահմանամերձ բնակավայրերից ավելի քան 170 երեխա՝ ընդհանուր մոտ 230 մարդ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Պաշտպանը մասնավորապես նշել է, որ հունիսմեկյան միջոցառումը Սոթքում անցկացնելու գաղափարն առաջացել է դեռևս Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր մայիսի սկիզբ կատարած այցի ժամանակ:

«Շնորհակալ եմ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակին մեր այս գաղափարին աջակցելու պատրաստակամության համար: Մեզ համար առաջնահերթություն էր այսօրվա միջոցառմանը ներգրավել մարզի սահմանամերձ բնակավայրերի բոլոր երեխաներին: Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ ինձ համար շատ կարևոր է, որ կարողանում ենք տոն պարգևել և լինել դրա մասնակիցը: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրի մանկությունը լցված լինի երջանկության զգացումով, և դուք շրջապատված լինեք սիրով և հոգատարությամբ»,-նշել է Պաշտպանը:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ անկախ բնակավայրից և ապրելու պայմաններից բոլոր երեխաներն ունեն արժանապատիվ ապրելու իրավունք և պետության առաջնահերթությունը պետք է լինի ապահովել դրա համար անհրաժեշտ պայմանները:

«Կարևոր են ոչ թե կյանքի հանգամանքները, որոնց բախվում ենք, այլ այն, թե ինչպես ենք դրանց վերաբերվում և ինչ հնարավորություն ենք կարողանում դրանցից ստանալ: Կարծում եմ, կյանքի բոլոր հանգամանքներից մենք մշտապես կարող ենք շատ լուրջ հնարավորություններ քաղել ապագայի համար: Այս համատեքստում, ցանկանում եմ ևս մեկ անգամ արձանագրել՝ մեզ համար շատ կարևոր է, որ այս օրը կարողացանք անցկացնել հենց այստեղ՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների կողքին», – հավելել է նա:

Քրիսթինե Վայգանդն էլ նշել է, որ այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար նշելու կրկնակի առիթ էր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը և ՄԱԿ-ի Ծնողների համաշխարհային օրը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացանք այսօր լինել Սոթքի երեխաների և դեռահասների կողքին, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները ու քննարկել հնարավոր լուծումները»,- նշել է Քրիսթինե Վայգանդը:

Նա հատուկ ընդգծել է, որ յուրաքանչյուր համայնքում երեխաներն իրավունք ունեն մեծանալ անվտանգ միջավայրում, մեծանալ առողջ, ստանալ որակյալ կրթություն և բոլոր այն սոցիալական ծառայությունները, որոնք անհրաժեշտ են զարգացման համար:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել ՄԻՊ-ի և այլ գործընկերների հետ՝ աջակցելու երեխաներին և նրանց ընտանիքներին թե՛ Վարդենիս համայնքում, թե՛ ամբողջ Հայաստանում», – ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը:

Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։

Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի քննարկումներ՝ Մարդու իրավունքների պաշտպանի, ՄԻՊ աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների և պետական պատասխանատու կառույցների մասնագետների ներգրավմամբ: Թեմաներն էին հասարակությունում և ընտանիքում երեխաների պաշտպանությունը և անվտանգությունը, երեխաների կրթությունը և սոցիալական ներառումը, բուլինգը և խտրական վերաբերմունքը, երեխաների առողջության պահպանման իրավունքի իրացումը:

Նախադպրոցական տարիքի երեխաների և տարրական դասարանների աշակերտների համար նաև նկարչության ժամ է անցկացվել՝ «Իմ իրավունքները» թեմայով, իսկ «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությունը ցուցադրել է «Իսկական ընկեր» տիկնիկային ներկայացումը:

Տոնական օրվա ավարտին երեխաները կիսվել են իրենց տպավորություններով և ամփոփել թեմատիկ քննարկումների արդյունքները: