«Որպես մեղադրյալ կներգրավվեն ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև հայտնի շտաբի բոլոր անդամները». Արմեն Բաղդասարյանը՝ Քոչարյանի հարցաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 15:05
COP17-ին ընդառաջ՝ Երևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը
14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս կներգրավվի «Մարտի 1-ի» գործով որպես մեղադրյալ:

Նշենք, որ 10 տարի անց այս գործով որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում հանդեպ արդեն հետախուզում է հայտարարվել: «Միանշանակ Քոչարյանը կներգրավվի, որովհետև տեղի է ունենում այն, ինչի մասին 10 տարի շարունակի ասում էին լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, որ կան հանցագործություններ, որոնք վաղեմության ժամկետ չունեն: Եվ ես վստահ եմ, որ որպես մեղադրյալ կներգրավվեն ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև այն հայտնի շտաբի բոլոր անդամները, որովհետև բոլորիս հայտնի է, որ այդ շտաբն էր, որ որոշումներ էր ընդունում»,-ասաց քաղաքական վերլուծաբանը՝ դժվարանալով ասել, թե նրանց նկատմամբ ինչ պատժաչափեր կսահմանվեն:

«Դրանում շատ վստահ չեմ, բայց որ բոլորը կներգրավվեն ու հասարակութան համար շոկային բազմաթիվ դեպքեր կբացահայտվեն, վստահ եմ»,- նշեց նա:

Արմեն Բաղդասարյանը վստահ է, որ Սերժ Սարգսյանը ևս կներգրավվի «Մարտի 1-ի» գործով որպես մեղադրյալ կամ վկա: «Կարծում եմ՝ շատ լուրջ նախաքննություն պիտի ընթանա, շատ ծանր, շատ լուրջ մեղադրանք է ներկայացվել: Սա այն դեպքը չէ, որ ասեն՝ թղթերով ամեն ինչ կարգին է, ու մարդկանց տուն ուղարկեն: Կիսատ մնալ այս գործը չի կարող»,- կարծիք հայտնեց Բաղդասարյանը՝ հավելելով, թե չգիտի՝ Քոչարյանն ու Սարգսյանն ինչպես պիտի խուսափեն քրեական պատասխանատվությունից:

Ինչ վերաբերում է «Օլիմպավանում» երեկվա ծեծկռտուքին ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի ձերբակալությանը, Բաղդասարյանն այս պահին դրանում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Եթե որևէ մեկին չձերբակալեին, այ դա կունենար քաղաքական ենթատեքստ: Կասեի՝ քաղաքական ենթատեքստ կա, մարդուն ծեծել են, ձերբակալված չկա: Առայժմ, ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,-նկատեց նա:

Արմեն Բաղդասարյանը նաև կարծում է, որ ադրբեջանցիների վերջին ռազմատենչ հայտարարություններն ու սահմանին ակտիվությունը ռուս-ադրբեջանական համատեղ պայմանավորվածության արդյունք է, քանի որ Ռուսաստանին դուր չի գալիս Հայաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ: Ըստ վերլուծաբանի՝ ամենավտանգավորն այն է, որ Նախիջևանում հայկական կողմից գործողությունների դեպքում կարող է միջամտել Թուրքիան:

Մանրամասները դիտեք Արմեն Բաղդասարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան