Վլադիմիր Վարդանյանը՝ «Հրայր Թովմասյան-2» սցենարո՞վ․ ով կընտրվի ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
Բոլորը

Վաղը Սահմանադրական դատարանում կընտրեն Բարձր դատարանի 5-րդ նախագահին։ Երեկ լրացավ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետը․ նա նախագահի աթոռին էր 6 տարի։ Որպես նախագահի հավանական թեկնածու՝ շրջանառվում է դատավոր Վլադիմիր Վարդանյանի անունը, որն ընդամենը կես տարի առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ էր և դուրս եկավ Փաշինյանի կուսակցությունից դատավոր ընտրվելուց մի քանի օր առաջ։ 

Հեղափոխությունից 4 ամիս անց Սահմանադրական դատարանի դատավոր, իսկ երկու տարի անց՝ նախագահ ընտրված Արման Դիլանյանը երեկ գնացել էր Կառավարություն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն հրաժեշտ տա։

«Ամփոփելով Ձեր գործունեության շրջանը, ևս մեկ անգամ ուզում եմ գնահատանքի խոսք ասել, որովհետև երկրի բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցնելը և դա տրամաբանական լրումին հասցնելը, իհարկե, շատ բանի մասին է խոսում»,- հանդիպման ժամանակ ասել էր Փաշինյանը։

Դիլանյանը ՍԴ առաջին նախագահն էր, որն ընտրվեց հենց Բարձր դատարանի անդամների կողմից․ 1996-ից մինչև 2020 թվականը ՍԴ-ի նախագահն ընտրվում էր ԱԺ-ի կողմից, և առաջին անգամ էր, որ կիրառվեց 2015 թվականի Սահմանադրությամբ ամրագրված կարգավորումը, ըստ որի՝ նախագահին պետք է ընտրեին հենց ՍԴ դատավորները: Դատավորները կարող են ինքնառաջադրվել կամ առաջադրել այլ թեկնածու։ Ո՞վ կամ ովքե՞ր են հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին․ այս պահին պաշտոնապես չի հայտարարվում, սակայն շրջանառվող անունը մեկն է՝ նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը։

«Հեղափոխությունն իր մասով գոնե դարձավ տեղափոխություն, Ազգային ժողով տեղափոխվեց Սահմանադրական դատարանի շենքից, հիմա Ազգային ժողովից մարտին տեղափոխվեց Սահմանադրական դատարան և Սահմանադրական դատարանում շարունակում է իր կարիերան։ Հավանաբար, ինքն է լինելու վաղը Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուն և, հավանաբար, ինը հոգուց առնվազն վեցն իրեն քվե է տալու»,- կարծիք է հայտնում Գյումրիի «Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Վարդանյանն ավելի քան 15 տարի՝ 2003 թվականից, Սահմանադրական դատարանում է աշխատել, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ ավագ մասնագետից մինչև աշխատակազմի ղեկավար։ 2019 թվականից արդեն ՔՊ պատգամավոր էր, նաև Պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, որի բարեփոխման օրակարգը, ըստ Լևոն Բարսեղյանի, ձախողել է։

««Քաղաքացիական պայմանագրի» անցած ութ-ինը տարիների ամենաանհաջող, ամենաձախողված, քաղաքական իմաստով՝ ամենախայտառակ կերպարը Վլադիմիր Վարդանյանն է: Պետական իրավական հարցերի հանձնաժողովն իր նախագահով, ահա այդ մարմինը իր նախագահով պիտի լիներ այն լոկոմոտիվը և ավանգարդը, որը պիտի կյանքի կոչեր արդարության, արդարադատության բոլոր հնարավոր բարեփոխումների օրակարգերը»,- ասում է Բարսեղյանը։

Քաղհասարակությունը մտահոգություն է հայտնում, որ եթե ՍԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանն առաջադրվի ու ընտրվի, ապա կկրկնվի, այսպես ասած, Հրայր Թովմասյանի սցենարը։

«Իշխող կուսակցությունն իր կազմից գործուղել էր Հրայր Թովմասյանին որպես ցմահ նախագահ Սահմանադրական դատարանի, և մենք ասում էինք, որ այստեղ անտեսվել է նաև Սահմանադրության պահանջը, որ դատավորներին ընտրեն իրենց շարքից: Հիմա կարծում եմ՝ համանման իրավիճակ է, միայն այն տարբերությամբ, որ հիմա դատավորներն են ընտրելու, և պետք է դատավորներին հորդորենք, որ դրսևորեն առավելագույն աչալրջություն և զգոն լինեն Սահմանադրական դատարանի հեղինակության հարցի նկատմամբ»,- Factor TV-ի տաղավարում ասել էր «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Լուսինե Հակոբյանը։

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը կատարվում է այդ նպատակով հրավիրված աշխատակարգային նիստում՝ գաղտնի քվեարկությամբ։ Բարձր դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: ՍԴ 9 անդամները 10 օր ժամանակ ունեն ընտրություն կատարելու համար, իսկ Արման Դիլանյանը կշարունակի աշխատել որպես ՍԴ դատավոր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան