Երկու արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք․ hetq.am

Լուրեր

08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
Բոլորը

Ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց թուրքական երկնքով դեպի երրորդ երկրներ մեկնող հայկական օդանավերի մուտքն իրենց օդային տարածք արգելելու մասին: Ավելի ուշ նույն պաշտոնյան հայտնեց, որ արգելքը վերաբերում է նաեւ ՀՀ VIP անձանց տեղափոխող օդանավերին՝ նկատի ունենալով, մասնավորապես, ՀՀ կառավարական ինքնաթիռը, որը սպասարկում է վարչապետին, նախագահին ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Այդուհանդերձ, օրերս ականատես եղանք Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերի հակառակ պատկերին․ գրում է hetq.am-ը։

Չնայած քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող Չիկագոյի կոնվենցիայի համաձայն՝ Թուրքիան իրավունք չունի իր օդային տարածքի օգտագործման նման խտրական մոտեցում կիրառել, այս երկիրը վաղուց ապացուցել է, որ կարեւորն իր համար սեփական քաղաքական շահն ու մոտիվներն են, այլ ոչ թե միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները հարգելն ու դրանց հետեւելը:

Հիշեցնենք, որ 2020-2022 թթ. եւս Թուրքիան խոչընդոտներ էր ստեղծել ոչ միայն ՀՀ պետական, այլեւ մասնավոր շահագործողների օդանավերի համար: 2022-ին պետական միակ ինքնաթիռը կրկին սկսեց տարանցիկ չվերթեր կատարել Թուրքիայի երկնքով, բայց ՀՀ-ում գրանցված մյուս օդանավերը, որոնք շահագործվում են տարբեր ընկերությունների ու անձանց կողմից, թուրքական օդով տարանցիկ (տրանզիտ) չվերթ կատարելու խոչընդոտների են բախվում, ինչի հետեւանքով ստիպված են լինում ընտրել այլ երթուղի, որը կշրջանցի այդ երկրի օդային տարածքը:

Այսինքն՝ Չավուշօղլուի վերջին հայտարարություններից առաջ էլ հայկական գրանցում ունեցող ոչ պետական օդանավերը Թուրքիայի օդը տարանցելու խնդիր ունեին, սակայն թուրք պաշտոնյայի ասածը նորություն էր նրանով, որ արգելքն այդուհետ տարածվում էր այլ երկրներում գրանցված, բայց հայկական ընկերությունների անվան տակ թռիչքներ կատարող օդանավերի վրա: Խոսքը, մասնավորապես, հայկական «Fly One Armenia»-ի կողմից շահագործվող, բայց Մոլդովայում գրանցված օդանավերի մասին է, որոնք դեպի Ֆրանսիա չվերթեր էին կատարում, սակայն «Նեմեսիսի» հուշարձանի բացումից հետո Թուրքիան արգելեց դրանց տարանցիկ չվերթերը: Հիմա «Fly One Armenia»-ի այդ թռիչքները Թուրքիայի երկինքը տարանցելու համար կազմակերպվում են գործընկեր ավիաընկերությունների անվան տակ, բայց փաստացի հայկական կողմն է փոխադրում իրականացնողը:

Մյուս կողմից՝ Թուրքիան չի արգելում նույն «Fly One Armenia»-ի Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթերի իրականացումը, այսինքն՝ խոսքը միայն թուրքական օդով դեպի երրորդ երկրներ տարանցիկ թռիչքների մասին է: Բացի դրանից՝ մայիսի 3-ին Երեւան-Անկարա-Երեւան չվերթով Թուրքիա էր մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստին: Չավուշօղլուն այս մասով նշել էր, թե որպես ընդունող երկիր Թուրքիան չէր կարող արգելել կազմակերպության անդամ երկրի պատվիրակության ժամանումը:

Չավուշօղլուի մայիսյան վերջին հայտարարություններին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ մեկնել է Եվրոպա՝ Պրահա (մայիսի 4-ին) եւ Բրյուսել (մայիսի 13-ին): Այդ եւ հետադարձ թռիչքները կազմակերպվել են ոչ թե Թուրքիայի երկնքով դեպի Եվրոպա, այլ բավականին մեծ շրջան կատարելով, որի ընթացքում ՀՀ պետական ինքնաթիռը հատել է մի շարք երկրների օդային տարածքներ՝ Վրաստան, Ռուսաստան, Բելառուս, Լիտվա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։