Տոպրակների թանկացումից ու հաստացումից շահեց մասնավորը, ո՛չ բնությունը. նոր խստացումներ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Բոլորը

50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների՝ անցած տարվանից պարտադիր դարձած կիրառությունն արդյունավետ չի եղել բնությանը հասցված վնասը նվազեցնելու առումով։ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը Factor TV-ի հարցմանն ի պատասխան նշում է, որ օրենքը չի ունեցել էական ազդեցություն ոլորտի կարգավորման տեսանկյունից, քանի որ հասարակությունն ունի վարքագծի փոփոխման ցածր մոտիվացիա և չունի էկոլոգիական կրթություն։

«Ոնց են ասում՝ ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցին, բան են արել, որ շատ ավելի երկար լինի, և ընդհանրապես չի քայքայվի արդեն։ Այս մի քանի ամիս է՝ մի 3-4 հատ ունեմ, տանից բերում եմ, նորից չեմ գնում, հո 10 անգամ չեմ գնելու»,- նշում է Factor TV-ի հարցախույզին մասնակցած Երևանի բնակիչը։

«Ուղղակի շատ տոպրակներ են կուտակվում տանը, շատ անգամ լինում է՝ մոռանում եմ։ Թանկացել է, դա էլ, եթե 10-20 դրամ լիներ՝ այլ բան, բայց 40-50 դրամ ամեն անգամ, իհարկե, դա էլ է բյուջեի վրա ազդում։ Աշխատում ենք, հենց որ պատռվում է՝ նորն ենք վերցնում»,- հավելում է մեկ այլ բնակիչ։

Տոպրակների հաստացման հիմնավորումը դրանք բազմակի օգտագործման համար պիտանի դարձնելն էր, սակայն նախարարությունը տվյալներ չունի, թե որքանով է կրճատվել ավելի բարակ տոպրակների արտադրությունը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում, որպես տնտեսական գործունեության տեսակ, սահմանված է փաթեթավորման համար պլաստմասե արտադրատեսակների արտադրությունը, խնդրո առկա տոպրակների արտադրության և օգտագործման փաստացի տվյալներ, ինչպես նաև դրանց կրճատման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ»,- նշված է Factor TV-ի հարցմանն ի պատասխան Շրջակա միջովայրի նախարարության ուղարկած գրության մեջ։

Կենսաբանական գիտությունների թեկնածու, Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Մարիամ Ավագյանի կարծիքով՝ Կառավարության մոտեցումը հատվածային է, ինչն էլ ձախողման պատճառ է համարում։

«Հենց առաջին ինֆորմացիան ունեցա նման նախագծի իրականացման համար, հասկացա, որ մեծ համակարգից մի կետ են պոկել և փորձում են խնդիրը լուծել։ Սովորաբար նմանատիպ նախագծերի հետևում ես կա՛մ փնտրում եմ կոռուպցիոն ռիսկեր, կա՛մ էլ կադրային սխալ քաղաքականություն, այն, ինչ տարածված է հայկական իրողության մեջ։ Պետք է խնդիրը դիտարկել ամբողջության մեջ՝ որպես ամբողջի մաս, այդ դեպքում մենք խնդրին կարող ենք տալ լիարժեք լուծում»,- ասում է Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ դասախոս Մարիամ Ավագյանը։

Նա հատվածային մոտեցման թերություններից մեկը մատնանշում է աղբի՝ պոլիէթիլենային տոպրակների օրինակով։

«Աղբի խնդրի մեջ ընդամենը մթերային ցելոֆոնե տոպրակի վաճառքի հանումը խնդիրը չի լուծելու։ Ես ուզեմ-չուզեմ պետք է գնամ մթերային խանութ, իմ տոպրակով՝ կտորե տոպրակով, առևտուրս անեմ, ձեռքի հետ էլ մի հատ ցելոֆոնե տոպրակ առնեմ, որ աղբը դեն նետեմ»,- ավելացնում է Ավագյանը։

Շրջակա միջավայրի նախարարությունից նշում են՝ թեպետ դրական արդունքներ չունեն, պոլիէթիլենային տոպարկների կիրառությունը նվազեցնելու նպատակից չեն հրաժարվել, «Առևտրի և ծառայությունների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծ են մշակել և քննարկման ներկայացրել հանրությանը։

Նախագիծը նախատեսում է արգելել բազմակի օգտագործման պոլիէթիլենային պարկերը, ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքը։ e-draft.am կայքում նախագծին կողմ է եղել հանրային քննարկման մասնակիցների 32 տոկոսը, դեմ՝ 68 տոկոսը։ Քաղաքացիները, որպես խնդրի հնարավոր լուծում, առաջարկել են տուգանքների սահմանումն ու դրանց հետևողական կիրառումը, իսկ Կառավարության մոտեցումն անարդյունավետ են որակել։ Նախագիծն այժմ լրամշակման փուլում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Էվինյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: