Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին․ Գեղամ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում բենզինի վաճառքի գներն ավելի ցածր են, քան պետք է լինեին։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը վերաբերում էր բենզինի թանկացմանը։

«Մենք, իհարկե, գիտենք, որ բենզինի գինը բարձրացել է, բայց մենք այստեղ այլ խնդիր ենք տեսնում։ Մենք կարծում ենք, որ ՀՀ–ում առկա բենզինի վաճառքի գները, մեր պատկերացմամբ, ավելի ցածր են, քան պետք է լինեն»,- նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով` մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրում է շուկայի հիմնական 4 տնտեսվարող ընկերությունների ներմուծման ու վաճառքի գները։

«Ունեն ինքնարժեքի մասին տվյալներ, որոնք պատրաստ են փակ ռեժիմով քննարկման դեպքում ներկայացնել պատգամավորներին։ Ավելին ասեմ` այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը` ցածր լինելու առումով»,– ասաց Գևորգյանը` համեմատության համար նշելով, որ Վրաստանի բենզալցակայաններում այսօր «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրն արժե 364-365 դրամ։

Հայաստանում նույն տեսակի բենզինի վաճառքի գինը մինչև վերջին թանկացումը տատանվում էր 330-370 դրամի սահմաններում։

Մեր կարծիքով` դեմպինգը շատ ավելի մեծ վնաս է պատճառում, քան գների բարձրացումը։ Մենք հիմա շատ ուշադիր հետևելու ենք։ Պարզաբանվելու է մեզ համար, թե ինչպես է ՀՀ–ում բենզինի 1 լիտրը վաճառվել 350 դրամով»,- նշեց ՄՊՀ նախագահը։

Ինչ վերաբերում է հեղուկ գազի շուկային, որտեղ ևս վերջին շրջանում մի քանի տասնյակ դրամի թանկացում է գրանցվել։ Գևորգյանի դիտարկմամբ` թանկացումը համահունչ է ինվոյսային գների փոփոխությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։