Հետախուզվող Պողոսյանի նոր հետախուզումը․ 1 տոննա կոկաինն ու ԱԱԾ պետին ուղարկված ձայնային հաղորդագրությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Բանանի արկղերով Հայաստան ներմուծված 1 տոննա կոկաինի գործով 2 անձ է կալանավորվել։ Այս մասին այսօր հաղորդագրություն տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը։ Կալանավորվածները «Մրգենի» ՍՊ ընկերության տնօրեն Լևոն Աթաջանյանը և պահեստապետ Ս.Գ-ն են։ Բացի նրանցից՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ընկերության փաստացի սեփականատեր Միհրան Պողոսյանի նկատմամբ, հետախուզում է հայտարարվել։ Ուշագրավ է, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը շուրջ 4 տարի արդեն իսկ հետախուզման մեջ էր։ ԱԱԾ-ի այս հաղորդագրությունից մի քանի օր առաջ Պողոսյանը տեսաուղերձ էր տարածել՝ անձամբ հայտարարելով, որ «Մրգենի» ընկերությունը պատկանում է իրեն։

1 տոննա կոկաինի առգրավման մասին ԱԱԾ-ի աղմկահարույց բացահայտումից հետո Միհրան Պողոսյանը ծավալուն տեքստային հայտարարություններով, իսկ օրեր առաջ՝ ավելի քան 10 րոպեանոց տեսաուղերձով պնդում էր, թե հենց ինքն է առաջինն ահազանգել իրենց ընկերությանը պատկանող բեռում կոկաինի առկայության մասին՝ հրապարակելով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին իր ուղարկած ձայնային հաղորդագրությունը։

Պողոսյանը, փաստացի, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչից հետո, իր խոսքով, մի քանի րոպեից հետ է զանգել Աբազյանը, և ինքը մանրամասն ներկայացրել է իրավիճակը։ Նախկին պատգամավորը պնդում է, որ ԱԱԾ-ն խախտել է գաղտնիության և անձի պաշտպանության իրավունքն ու հրապարակել «Մրգենի» ընկերության անունը՝ դրանով վտանգի տակ դնելով հաղորդում ներկայացրած անձանց անվտանգությունը։ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն օրերս չէր ցանկացել մեկնաբանել իրավիճակը։

Միհրան Պողոսյանն առաջին անգամ մեղադրյալի աթոռին է հայտնվել 2016 թվականին՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների սկանդալից հետո։ Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով հարուցված քրեական գործը, սակայն, 8 ամիս անց կարճվեց, ապա վերաբացվեց 2019 թվականին։ Նույն տարվա ապրիլին Պողոսյանին նոր մեղադրանք առաջադրվեց, ըստ որի՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել՝ 44 միլիոն դրամից ավելի գումար, չարաշահել պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, սակայն նախկին պատգամավորն արդեն Հայաստանում չէր․ հայտարարվեց հետախուզում։

Օրեր անց ՀՔԾ-ն հայտարարեց, որ ՌԴ Կարելիայի Հանրապետությունում Պողոսյանը ձերբակալվել է ռուս իրավապահների կողմից, և Հայաստանին նրա արտահանձնման գործընթացն արդեն ընթացքի մեջ է: Ընթացքը, սակայն, մի քանի ամիս ձգձգվեց, իսկ օգոստոսին Գլխավոր դատախազությունը հայտարարեց՝ Ռուսաստանը հնարավոր չի համարում նախկին պատգամավորին Հայաստան արտահանձնելը՝ նրան քրեական հետապնդման ենթարկելու համար, այդպես էլ չմանրամասնելով, թե Հայաստանի իրավապահներին հանձնելը ինչպես կարող է վնասել ինքնիշխանությունը, անվտանգությունը կամ էլ խախտել իր օրենսդրությունը։

4 տարի հետախուզվող Միհրան Պողոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելը և կրկին հետախուզում հայտարարելը, թեև իրավական առումով բնական է, սակայն հանրության մոտ թերահավատություն է առաջացնում․ եթե 4 տարի շարունակ իրավապահ մարմինները չեն կարողանում հայտնաբերել Պողոսյանին, ապա նոր հետախուզում հայտարարելն ի՞նչ կարող է փոխել մի շարք հոդվածներով մեղադրյալի աթոռին հայտնված ԴԱՀԿ ծառայության նախկին պետի կյանքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան